Բաժիններ՝

Տապակած ռուլետներ՝ պանրով ու բեկոնով

Բաղադրիչները՝

  • 300 գ բեկոն
  • 300 գ պինդ պանիր
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 1 հատ ձու
  • 2 ճ.գ. կաթ
  • 2 ճ.գ. մանրացրած չորահաց
  • 2 բաժակ ձեթ
  • ռեհանի 6 տերև

Պատրաստման եղանակը

Բեկոնն ու պանիրը երկար կտորներով կտրատեք:

Բեկոնի յուրաքանչյուր կտորի վրա կտրտած մաղադանոս լցրեք, ծածկեք պանրի երկար կտորով, ռուլետի ձևով փաթաթեք, ամրացրեք փայտիկով:

Ձուն հարեք, ավելացրեք կաթին, խառնեք:

Ռուլետները թաթախեք կաթի ու ձվի խառնուրդի, ապա մանրացրած չորահացի, հետո նորից ձվի խառնուրդի, ապա կրկին չորահացի մեջ ու տապակեք ձեթ լցրած թավայի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Ռուլետները հանեք թավայի միջից, դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:

Մատուցելիս ռուլետները ձևավորեք ռեհանի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս