Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ Դանիելյան

Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփման ժամանակ, Բագրատ Սրբազանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այդ պահին Կիրանց գյուղում է։

«Կիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար և փոխհատուցում են առաջարկել, սակայն մարդիկ չեն ընդունել առաջարկը և ասել են, որ մեր տները, մեր հայրենիքը գումարով վաճառող չենք։

Կիրանցում պայքարը շարունակվում է, ժողովուրդը տրամադրված է։ Կիրանցեցիները ոգևորված են Երևանում տեղի ունեցող պայքարից, և իրենք էլ Կիրանցում են պայքարելու»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031