Բաժիններ՝

Մեքենայի թափքում շուրջ 11 խմ փայտանյութ կար

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրել են Տավուշի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք Վերին Ծաղկավան բնակավայրի տարածքում շրջագայության ժամանակ ստուգել են փայտանյութով բարձված մի բեռնատար։

Մեքենայի թափքում շուրջ 11 խմ փայտանյութ կար։ Վարորդի հայտնածով՝ այն ձեռք էր բերել «Նավուրի» անտառպետությունից։

Վազաշենցի 31-ամյա վարորդը 6 խմ փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացրել, իսկ մնացածի համար համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031