2023 թվականին Ֆրանսիայի հակահետախուզությունը խափանել է Բաքվի գործողությունը. Europe 1
Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) համար այլեւս գաղտնիք չէ, որ Նոր Կալեդոնիայում անջատողականների թիկունքում կանգնած է Բաքուն կամ Անկարան, գրում է Europe 1 ռադիոկայքը։
«2024 թվականի մարտի 1-ին Նոր Կալեդոնիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները մեկնել էին ապագաղութացմանը նվիրված Թուրքիայի մայրաքաղաքում (նկատի ունի Բաքուն-խմբ.) անցկացվող միջազգային համաժողովին: Ըստ ֆրանսիական հետախուզության աղբյուրի՝ կանակների պատվիրակության ճանապարհածախսը վճարել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Այդ հանդիպման ավարտին նախագահ Մակրոնին հասցեագրված Ֆրանսիային դատապարտող բաց նամակ է հղվել։
Այս նոր դրվագը ապակայունացման մի շարք փորձերի մի մասն է միայն: Անցյալ աշնանը Ֆրանսիայի հակահետախուզությունը խափանել է Բաքվի գործողությունն ընդդեմ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարի Նոր Կալեդոնիա կղզու մայրաքաղաք Նումեա կատարելիք այցի։ Այս բացահայտումից մի քանի օր անց Ֆրանսիայի դեմ ապատեղեկատվական արշավ է սկսվել Թուրքիայից։
Հետախուզության աղբյուրը նշել է, որ դա նշան է, որ գաղտնի ծառայությունների միջև ժամանակավոր դաշինքներ են ստեղծվում՝ ընդհանուր թշնամուն՝ Ֆրանսիային թիրախավորելու համար: Մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ Բաքվին և Անկարային գործնականում վերահսկում են Մոսկվան և Պեկինը՝ ծայրամասային ճակատներ բացեն, մասնավորապես՝ Նոր Կալեդոնիայում կամ թուլացնեն Ֆրանսիան։