Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է: Այն չարիքի արմատն է, քանզի սատանան նույնպես վար ընկավ հենց հպարտության պատճառով:
Ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունն առավել ակտիվ փուլ մտավ այս տարվա հուլիսին Տավուշում ծավալված գործողություններից հետո: Ընդ որում, այդ նախապատրաստությունը Թուրքիան ու Ադրբեջանը ծավալում են համատեղ՝ միաժամանակ ներդաշնակեցնելով իրենց անելիքները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, քարոզչական դաշտերում:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Քուչակ գյուղում ստուգել և բաժին բերման են ենթարկել «Զիլ» և «ՖԱՎ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը բեռնված է եղել 5, մյուսը՝ 17 խմ փայտանյութով:
Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կստանա։ Գումարը հատկացվում է «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում։
««Հայրենիք» կուսակցությանը միանալու որոշումս պայմանավորված էր, առաջին հերթին, կուսակցության դավանած դավանանքին և գաղափարախոսությանը հարազատ լինելու հանգամանքով: Գիտեք՝ «Հայրենիք»-ը գործում է ազգային տիրույթում, կենտրոնամետ ուժ է: Երկրորդ՝ նաև համախոհ ընկերներիս ներկայությունը այս կուսակցության շարքերում: Նաև՝ այն հեռանկարը, որը «Հայրենիք»-ը տրամադրում է ազգային ուժերի տիրույթում համախմբման գործընթացներ սկսելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նախ, ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) այդ առաջարկով կլինի ոչ թե 200, այլ 300 տոննա: Նաև սիգ ձկնատեսակի որսն իրականացվելու է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ նախկինում Մեծ Սևանի փոխարեն: Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս: Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը (նախկին հոկտեմբերի 1-ի փոխարեն):
168.am-ի հետ զրույցում, սակայն, «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հերքեց տարածվող այդ լուրերը՝ նկատելով՝իրենք աշխատել են առանց որեւէ ակնկալիքի. «Իրավական, մասնագիտական եւ բարոյական տեսանկյունից մենք չենք կարող քննել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Առողջապահության նախարարի որոշումները: Մենք աշխատել ենք առանց որևէ ակնկալիքի՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ազգաբնակչության»:
168.am–ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ադրբեջանցիները հատկապես այս շրջանում նման տեղեկություններ շրջանառում, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց. «Կարծում եմ՝ քանի որ արցախյան բանակցային գործընթացի շուրջ ինֆորմացիոն լուրջ վակուում է առաջացել, այսինքն՝ հայաստանյան հանրությունը շատ դոզավորված ինֆորմացիա է ստանում, նման պայմաններում ցանկացած ինֆորմացիա, որը գալիս է դրսից, բավականին արագ է տարածվում և դառնում քաղաքական օրակարգի թեմա»:
«Հասնում ա»։ Այս՝ ոչ այն է՝ միտքը, ոչ այն է՝ անմտությունն է ընկած Հայաստանում կատարվող գործընթացների հիմքում, առավել ևս՝ երբ դրանք վերաբերում են այս կամ այն անձի դատապարտմանը, ազատազրկմանը, ունեզրկմանը։
Դեռևս փետրվարի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել:
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կատակել է կորոնավիրուսի դրական թեստի մասին:
Համավարակի պարագային հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ: Դիտարկել ու հնարավորինս համեմատել անմիջական հարևանների տնտեսական ցուցանիշներ ասածի հետ: Անմիջական հարևան ասածը, բնականաբար, Վրաստանն ու Ադրբեջանն են: Որովհետև Իրանն ու Թուրքիան տնտեսական այլ համակարգում են:
Ի տարբերություն նախորդ Կառավարության նիստերի, երբ գերակա ոլորտում ներդրում իրականացնող ընկերություններին հարկային և մաքսային արտոնություն տալու մասին նախագծերը լինում էին զեկուցվող, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դրանք մանրամասն զեկուցում էր, որից հետո էլ նախագծերին կրկնակի անդրադարձ էր անում վարչապետ Փաշինյանը՝ մի քանի անգամ կրկնելով տրված արտոնության չափը՝ որպես ապացույց այն բանի, թե ինչպես է գործադիրն աջակցում ներդրողին, սեպտեմբերի 24-ին հարկային արտոնության համար ներկայացված նախագիծը Կառավարության ոչ թե զեկուցվող, այլ չզեկուցվող հարցերից մեկն էր։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Շատերը կհիշեն, որ նախորդ իշխանությունների օրոք, այսօր արդեն իշխանական պատգամավորներն ու մեծ ու փոքր տրամաչափի ընդդիմադիր գործիչներ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում էին, թե ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց պատգամավորական մանդատներն օգտագործում են զանազան բիզնես հարցեր լուծելու նպատակներով:
«Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կարող են դնել VR ակնոցը, որը նրանց հնարավորություն կտա «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ:
Նորից եմ կրկնում. այս իշխանությունը այն վատթարագույնն է, որը պատահեց մեր ազգին և երկրին:
«Մեզ համար անակնկալ չէր, որ պարոն Ծառուկյանը պետք է կալանավորվի, մեր կողմից դա սպասելի էր, որովհետև երբ հունիսի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղաքական խորհուրդը և պարոն Ծառուկյանը հայտնի հայտարարությունն արեց, դրանից հետո իշխանության կողմից սկսվեցին քրեական գործեր հարուցվել, ֆեյքերի գրոհներ եղան, և այդտեղից պարզ էր, որ հասնելու ենք սրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 8-ի սպասվող հանրահավաքը տեղի է ունենալու:
Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:
«Խաղալիքը», «Ձախորդները», «Հայրիկները»… Ֆրանսիական կինոարվեստում մեծ ներդրում ունեցած ծագումով հայ ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն առաջիկայում համալրելու է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկը:
Պաշտպանության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է մոտ 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարությանը տրված ֆինանսավորումը։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմում կադրային իրավիճակի մասին:
Բնավ պետք չի լինել կոնֆլիկտաբան կամ աշխարհաքաղաքականության կայացած մասնագետ, որպեսզի հասկանաս, թե ներկայումս ինչ տուրբուլենտ փուլում է գտնվում մեր տարածաշրջանը, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում ակնհայտորեն լուրջ վերադասավորումներ ու ուժային յուրահատուկ հաշվարկ է ընթանում։
Մինչ հասարակության մեջ շարունակվում է հներ-նորեր, սևեր-սպիտակներ պայքարը, մինչ թիրախավորվում են նախկիններն ու նրանց զավակները՝ «կոռումպացվածի» պիտակավորումներով, նախկիններից սահուն անցում են կատարում նորերի շարքեր ու լուռ, առանց ավելորդ աղմուկի՝ դիրքավորվում արդեն նոր իշխանությունների թևի տակ: Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ ՊԵԿ ամենակոռումպացված գործիչներից մեկն է եղել և կա:
Պարբերաբար տարբեր գելափների պատվիրվող հարցումներն ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրամցվող բարձր տոկոսները նրա երբեմնի բարձր ռեյտինգի՝ իբր փոփոխության չենթարկվելու վերաբերյալ, որն իշխանական թիմը ոգևորությամբ տարածում է, կարծես ի չիք են դառնում կոնկրետ միջոցառումների ժամանակ:
Սամբոյին Եվրոպայի մեծահասակաների առաջնությունը կանցկացվի նոյեմբերին Սերբիայում: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությունը կընդունի սերբական Նովի Սադ քաղաքը նոյեմբերի 5-8-ը: Միաժամանակ այդ ընթացքում նույն վայրում կանցկացվի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Հայաստանում հոկտեմբերի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանկահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։
Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել:
Չորս ամիս առաջ կառավարությունը կանխատեսում էր, որ այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կլինի 2 տոկոս։ Այսօր արդեն ունենք տնտեսական ակտիվության 6,4 տոկոս նվազում։ Ավելին, որքան տարին մոտենում է ավարտին, այնքան տնտեսության անկումը խորանում է։