Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ։
Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն իրականում փոխում է հասարակության մեջ շատ կարևոր մի պահ. այլևս ոչ ոք երաշխավորված չէ, որ եթե նա համաձայն չի երկրում տիրող խայտառակ և հիմար իրավիճակի հետ, ապա իրեն չեն ահաբեկի և ձերբակալի:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալից» տեղափոխության մասին:
Նավթի գները սեպտեմբերի 25-ի առավոտյան աճում են պահանջարկի շարունակվող վերականգնման հույսով, վկայում են սակարկությունների տվյալները։
Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո:
Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։
Աշնանային տաք աղցան՝ բրոկոլիով և հավով:
Գրինդ տեսակի առնվազն 94 սեւ դելֆին է փրկվել, որոնք նետվել էին ավստրալական Տասմանիա նահանգի արեւմտյան առափնյակի ծանծաղուտ, նրանց բաց են թողել ծով:
Շների հատուկ ջոկատն աշխատանքն է սկսել Հելսինկիի օդանավակայանում. նրանք հոտով որոշելու են կորոնավիրուսային վարակի առկայությունն ուղեւորների մոտ: Այդ մասին հաղորդել է օդանավակայանը ղեկավարող ընկերությունը:
Աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը ստեղծվել է Ճապոնիայում: Այս մասին հայտնում է Kyodo News-ը:
Չինական Սուցիան քաղաքում հավը կանաչ նախշավոր ձու է ածել, հայտնում է Daily Star-ը: Արտասովոր գտածոն հայտնաբերել է Չինաստանի արևելյան նահանգի Գաո անունով բնակչուհին: Նրա հավերից մեկը կանաչ երկրաչափական նախշերով ձու է ածել:
Մեր հանրային-քաղաքական կյանքում կա ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Հայաստանն ապրում է ճշմարտության տոտալ դեֆիցիտի պայմաններում։ Կեղծիքի ու ստի անարժեք շուկայում ճշմարտությունը ճնշվում ու բռնաբարվում է անտեսանելիորեն։ Ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից հասարակությունը ստանում է կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժիններ, որ նույն իշխանության և նույն ընդդիմության տեքստերում օբյեկտիվորեն առկա ճշմարտությունն անգամ չի հասնում մարդկանց մտքերին ու սրտերին ու հոգիներին նաև։
Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝ ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։
Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեցին նրա պաշտպանները։
«Պարոն Ծառուկյանի դեմ հարուցված այս գործը որևէ իրավական հենք չունի»:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին: Հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ, որտեղից էլ գողացել էր բջջային հեռախոս։
ԱԱԾ-ի մոտ է նաև Գագիկ Ծառուկյանը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությանը՝ հայտարարեց. «Իրանց որոշման համար պատասխան են տալու»:
ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատավարական պրակտիկայի բարելավման իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը։
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ ԱԱԾ շենքի մոտ հավաքվում են ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները։
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով:
«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:
Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ:
Լրատվամիջոցներն օրերս կրկին անդրադարձան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարաձայնություններին: Անգամ կանխատեսում էին, որ 88 հոգանոց խմբակցությունում շուտով, բացի Արսեն Ջուլֆալակյանից, կլինեն նաև մանդատից ուրիշ հրաժարվողներ:
Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: