Նոբելյան մրցանակի պարգեւատրման հիմնադրամը կավելացվի 1 միլիոն շվեդական կրոնով (95,8 հազար եվրոյոով), ընդհանուր առմամբ այն կկազմի 10 միլիոն կրոն (958 հազար եվրո): Այդ մասին Dagens Industri հրատարակությանը հայտնել է Նոբելի հիմնադրամի նախագահ Լարս Հեյքենսթենը:
Սեպտեմբերի 23-ին նա հեռացավ կատալոնական ակումբի մարզումից և հրաժեշտ տվեց խաղացողներին: 34-ամյա ուրուգվայցին դուրս է եկել La Ciudad Deportiva մարզահամալիրից, իսկ իսպանական El Golazo de GOL հեռուստածրագրի օպերատորները նկարահանել են, թե ինչպես է Լուիսը մեքենայի ղեկին սրբում արցունքները:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Իրականում այս իշխանությունը քայլեր է անում, որոնք անհասկանալի են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Ի՞նչ է՝ Նիկոլ, դու ռուսներին բա՞ն ես պատմում Արմենի միջոցով, ինչի նրանք չգիտե՞ն՝ Արմենն ով է։ Այս իշխանությունը քայլեր է անում, հետո ազդակներ է ստանում ու փորձում է դրանք ուղղել։ Մե՛կ Ռուսաստանին համարում է թշնամական երկիր, մե՛կ գործակալներ փնտրում, հետո էլ զարմանում է, թե ինչո՞ւ Ռուսաստանն իր օդային սահմանները չի բացում Հայաստանի համար»,- ասաց Նիկոյանը։
Քիչ առաջ ավարտվեց ՔՊ վարչության փակ նիստը, որը գլխավորում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
COVID-19 հիվանդության մասին չստուգված լուրերը եւ ստահոդ տեղեկություններն ավելի փոքր վտանգ չեն ներկայացնում, քան այդ հիվանդությունը հարուցող նոր կորոնավիրուսը:
Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Եվրամիության (ԵՄ) որոշ պետություններում ներկայումս ավելի վատ է, քան ընթացիկ տարվա մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ:
Բնակարանային շուկան Հայաստանում շարունակում է պասիվանալ։ Կրճատվում են՝ ինչպես գործարքները, այնպես էլ՝ նվազում են գները։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։
Սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ-ի և Արցախի սահմանադրական փոփոխությունների համատեքստում անդրադառնալով ժամանակին 10 տարի մշտական բնակության հետ կապված խնդիրներին, հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում, կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի հետո՝ ինչ է կատարվել 2000 թվականին, հանցագործներն ովքեր են, տեռորիստներն ովքեր են: Երբ որ կբացահայտվի, այդ տասը տարվա հարցն ավտոմատ լուծում կստանա՝ վերականգնել բոլոր իրավունքները»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
ՀՀ վարչապետի որոշմամբ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սեպտեմբերի 21-ին Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում հայտնել էր, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ գնահատական։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան մնում է անորոշ:
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:
Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, կից գրելով՝ «Ամեն ինչ լավ է լինելու»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Երվանդ Խունդկարյանը պատասխանել է դատավորների հարցերին, ընտրություն տեղի չի ունեցել. Շաթիրյան
ՈՒՂԻՂ. Ընդլայնված նիստ ՔՊ–ում՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ. news.am
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Երախտագիտությունն՝ ի գործ» ճաշի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն նախաձեռնության հնգամյակին:
«Ես առավոտյան ասացի, որ 3 հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածություն առաջադրելիս, և առաջին հերթին՝ մարդկային որակները: Դատարանի նախագահի համար շատ կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից, մի փոքր վատ զգալուց սկսած՝ մինչև առողջական խնդիրներ: Այս առումով ես որևէ այլ մարդու չէի կարող ավելի լավ ճանաչել»,- ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքն առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ նախագահ:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հանդես է եկել հոդվածով, որում անդրադառնում է իշխանափոխությունից հետո հարուցված աղմկահարույց գործերին։ Ըստ նրա՝ դրանցից շատերն այնքան թերին են ու արհեստական, որ անվերջ ձգձգվում են կամ պարզապես մոռացության մատնվում։
Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին։