Բաժիններ՝

«Լիվերպուլն» «Արսենալի» հետ կխաղա առանց Հենդերսոնի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղից առաջ խոսել է թիմում կադրային իրավիճակի մասին:

«Ջոն Գոմեսը պետք է վերադառնա մարզմանն այսօր, համենայն դեպս, բոլորն ինձ այդպես ասացին: Ժոել Մատիպը՝ դեռ ոչ: Ջորդան Հենդերսոնը նույնպես դեռ շարք չի վերադարձել, և երկուշաբթի դեռ շուտ կլինի խաղադաշտ դուրս գալը»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն:

«Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում, խաղը կմեկնարկի 23:00-ին: Հանդիպումը սպասարկելու է Քրեյգ Փաուսոնի գլխավորած մրցավարական թիմը:

«Լիվերպուլը» վաստակած 6 միավորով մեկնարկային երկու տուրերից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Արսենալին», «Էվերթոնին» ու «Լեսթեր Սիթիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս