Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Նոր կորոնավիրուսի համավարակը փոխեց մարդկանց գնում կատարելու սովորությունները, նրանք սկսեցին ավելի շատ առցանց գնումներ կատարել, և այդ միտումը ներկայումս շարունակվում է։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց «Ֆիգարո» ռեստորանների ցանցի գործադիր տնօրեն Անի Հովակիմյանը։ «Ցանցի սրճարաններից մեկը լոքդաունի ժամանակաշրջանում ամբողջապես անցել էր այնտեղ արտադրվող խմորեղենի և հացաբուլկեղենի առցանց վաճառքի, որի ծավալները չեն նվազել սրճարանի վերաբացումից հետո»,- նշեց ցանցի գործադիր տնօրենը, ով ռեստորանային բիզնեսում է արդեն 16 տարի և իր ուղին սկսել է ուսանողական տարիներին մատուցող աշխատելով։
2020թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին՝ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» վնասվածքներով:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակի բովանդակությունը:
ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանն է։
«Հազվադեպ է եղել, որ Ռ. Քոչարյանը դիրքորոշում հայտնի, նա տեսակետ է հնչեցրել հատուկենտ, նկատի ունեմ՝ այս տարիների ընթացքում, բայց հիմա բավականին լայն ձևով իր կարծիքը ներկայացնում է հասարակությանը: Հարցազրույցը պետք է դիտարկենք լայն իմաստով ՝ Երկրորդ նախագահի ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնելու համար համապատասխան տեղեկատվական փիառ-պլացդարմ կառուցելու տեսակետից, քանի որ սա այդ խնդիրն է լուծում»,- ասաց նա:
Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը:
«Դա, ի սկզբանե, անհեթեթություն է, որովհետև Տավուշի դեպքերից հետո արտգործնախարար փոխում է անձամբ ինքը՝ Ալիևը: Ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ փորձ ունեցող Մամեդյարովին նա փոխարինում է բացարձակ դիվանագիտական փորձ չունեցող և բանակցային գործընթացի հետ կապ չունեցող իրավաբան, տնտեսագետի հետ: Այն պահից, երբ նշանակումը եղավ, փորձագիտական շրջանակները խոսում էին այն մասին, որ մի քանի ամիս պարալիզացված է լինելու բանակցային գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թումանյանի ոստիկանները բնակարանից կատարված գողություն են բացահայտել:
Անցյալ շաբաթ ես հրապարակեցի իմ հոդվածի առաջին մասը՝ նկարագրելով մի խումբ սևամորթ ամերիկացիների լոբբինգ իրականացնելու ջանքերը Թրամփի վերընտրման համար՝ հարուստ թուրք գործարարների ֆինանսական աջակցությամբ, որոնք միլիարդավոր դոլարներ էին ներդնելու Միացյալ Նահանգներում: Այս գործարարներից մեկը Ալի Աքաթն էր։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. սեպտեմբերի 23-ն ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, ոչ առանց հիմքի, հնչում են մտահոգություններ հնարավոր մոտալուտ պատերազմի մասին։ Այդ վտանգն իրականում եղել է միշտ, առկա է նաև այսօր, Ալիևի հայտարարություններից հետո գուցե ավելի է առարկայացել։ Նման իրավիճակներում, առաջին հերթին, քննարկվում է պատերազմին դիմակայելու հայկական բանակի մարտունակության ու կարողունակության հարցը։
Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլն» այլևս չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին:
Ժամանակակից դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում «Հայաստան» պաշտոնական հաշվին է ներկայացնում անկախության վերաբերյալ իր հուշերը:
«Մեզ համար որևէ զարգացում չի բացառվում։ Եթե Գագիկ Ծառուկյանը լինի կալանավորված էլ, միևնույն է՝ մեր քաղաքական թիմի օրակարգում որևէ բան չի փոխվելու, որովհետև պարոն Ծառուկյանին կալանավորելով՝ մեր երկրում թռիչքային աճ չի լինելու, ներդրումները չեն հոսելու այստեղ, և մեկ հարվածով Գագիկ Ծառուկյանին կալանավորելով՝ այս ու այլ խնդիրները չեն լուծվելու։ Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելն այս իշխանության համար ընդդիմախոսությունը լռեցնելու միջոց է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։
Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրի «Վերոնա»-«Ռոմա» խաղը կարող է չեղարկվել:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը փոխարինել է իրենց հին վերելակը նորով, սակայն տևական ժամանակ է՝ այն չի շահագործվում, քանի որ աշխատակիցների գումարները չեն վճարել, նրանք էլ անջատել են վերելակները և գնացել:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 04.23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են:
Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 5-ին հանրությանը թույլատրելի չափաբաժնով կամ զուտ քաղաքական «բաղադրությամբ» հասանելի կլինի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, և չի բացառվում, որ թեման, որը հիմա էլ «սառը» վիճակում չէ, առավել «տաքանա»՝ Ապրիլյան պատերազմի մասնակից տղաների դժգոհություններից մինչև իշխանության կողմից քաղաքական շահարկումների և վրեժխնդրության նոր փուլ, պարտված-հաղթած լինելու «շեքսպիրյան» հարցադրումներ և այլն: Եվ երանի թե ամեն ինչ գոնե այս մակարդակում լիներ, բայց ոչ:
Ստամբուլի Քարաքյոյ վարչական շրջանում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեքի դին։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:
Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:
ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական խոշորագույն ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-2014 թվականներին առնվազն 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների (Jetfield Networks և Larkstone Ltd.), որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար:
Օրերս հայտնի դարձավ, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հրատարակել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար (2015-2019), դեսպան Պյոտր Սվիտալսկու գիրքը՝ «Հայկական հեղափոխություն։ Անավարտ Մալուխ» (The Armenian Revolution. An Unfinished Cable) վերնագրով: Գրքում Սվիտալսկին նկարագրում է իրավիճակը Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանում։
Ինչպե՞ս կարելի է այս ամենը մեկնաբանել, հասկանալ: Սա կարելի է հասկանալ այնպես, որ Ալիևը համաձայն չէ այն մթնոլորտի հետ, որը սկսվել է բանակցային փուլում: Նա փորձել է, նույնիսկ ես կասեի՝ դա ոչ թե որպես պայման, այլ՝ որպես շանտաժ, վերջնագիր ներկայացնել Մինսկի խմբին, որ ըստ էության այս իրավիճակում չի տեսնում բանակցային գործընթացի շարունակություն: