Դեպքը տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում։ Նախնական քննության տվյալներով՝ կինն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ ու պարզել ենթադրյալ սիրուհու բնակության վայրը։ Օրը ցերեկով՝ ժամը 13-ի սահմաններում, կինը գնացել է ամուսնու սիրուհու բնակարան՝ մեղադրելով վերջինիս իր ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, ապա, քաշելով նրա մազերից, նրան գցել է գետնին և քաշ տվել հատակին, որից հետո քաշել է մազերից։
Կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո:
Ողորմածությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո և բարության պակասը լրացնելու պատրաստակամությունն է: Այն քրիստոնյայի և առհասարակ բոլոր մարդկանց կյանքի առանցքային արժեքն է:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատմությունը «եթե»-ներ չի սիրում ու չի հանդուրժում։ Բայց քաղաքականության մեջ անցյալի թեական մոդելավորումն օգնում է գոնե մոտավոր շեղմամբ վեր հանել ներկայի արատներն ու գալիքի սպառնալիքները։ Հարցադրումը՝ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնար 2018 թվականին Հայաստանի փողոցներում ու Երևանի հրապարակներում հնչեցվող «սիրո ու հանդուժողականության» կարգախոսին, առնվազն գոյության լեգիտիմ իրավունք ունի։ Որովհետև, թեև չկան չափման մեթոդներ ու գործակիցներ, այդուհանդերձ կարող է տեղ ունենալ նաև պնդումը, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներից շատերը հրապարակներում էին նաև ու հատկապես, հատկապես ու հաստատապես՝ հանուն «սիրո ու հանդուրժողականության»։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում, Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։
Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:
Չէ սա արդեն իրոք սարսափելի է , խոսել զոհված զինծառայողի ծնողի հետ ասելով, որ քո որդին միգուցե չի զոհվել չունենալով ոչ մի ապացույց այ դա է անբարոյականությունը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ՝ ՀՀ-ին մեղադրելով «մասշտաբային պրովոկացիաների» պլանավորման մեջ։
Համավարակից հետո պաշտոնական վիճակագրությունը հետաձգել է որոշ ոլորտներին վերաբերող ցուցանիշների հրապարակումը։ Դրանք, ըստ ամենայնի, ձեռնտու չեն իշխանություններին, ինչն էլ հավանաբար ստիպել է գնալ այդպիսի քայլի։ Թեև պարզ է, որ դրանով իրավիճակն ավելի լավ չի դառնալու։
«Վերոնան» անցած մրցաշրջանն անցկացրեց շատ բարձր մակարդակում. երկար ժամանակ Իվան Յուրիչի թիմը հայտ էր ներկայացրել եվրոպական մրցումների համար, բայց կարանտինից հետո նրանք չկարողացան վերադառնալ իրենց նախորդ մակարդակին: Մրցաշրջանը «Վերոնան» եզրափակեց 9-րդ հորիզոնականում՝ 13 միավորով զիջելով «Նապոլիին»:
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին):
«Եթե Փաշինյանը Համո Սահյան սիրեր այնքան, որքան արտասանում է, կհետաքրքրվեր, թե Սահյանի ժառանգն ինչով է զբաղվում, Սահյանի կենտրոնից ինչ կա-չկա, ինչով կարող է օգնել։ Կարծում եմ՝ արտասանում էր, որովհետև ուղղակի պետք էր։ Ես մի հարց ունեմ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից. եթե տարբերում եք՝ ապա ես Ձեզ հետ խոսելու բան ունեմ, եթե ոչ՝ ապա չունեմ»,- ասաց նա։
Սեպտեմբերի 16-ին Արարատ քաղաքում մեքենա էին փախցրել: Սպանդարյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի դուռը բաց էր, բանալին` փականի մեջ:
Նախկիններին էինք, չէ՞, ասում՝ նախկինները եկան՝ այս շենքերը գրավեցին, նորերի սրտիկներն էլ այստեղ բնակարաններ ունեն, ուզում եմ պարզել, այդ որտեղի՞ց: Ախրանաներով ման են գալիս, տղա ջան, այդ ախրանաները՝ պետական միջոցներով, այդ, որ մարդիկ տառապում լցնում են բյուջեն, այդ ախրանան 2 հոգի, ինչո՞ւ ես դրել, ման գալիս մեր թաղի մեջ, դու խփում մարդու բերան ես ջարդում, ախրանայով էլ մա՞ն ես գալիս: Լավ, այսօր ման եկար ախրանայով, մյուս ընտրությանը մեր թաղի մեջ դու կարո՞ղ ես ախրանայով ման գալ, դու պիտի ստիպված տներդ ծախես գնաս, որովհետև քեզ հիշելով՝ հիշելու ենք, որ ոչինչ չարեցիք:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օ գոստոսի վաճառքների հիման վրա:
Իհարկե, այս իմաստով Թուրքիան որքան ավելի խորն ընկղմվի տարբեր տարածաշրջանային ավանտյուրիստական գործողությունների մեջ, ինչը մենք այսօր տեսնում ենք, այդքան ավելի քիչ ռեսուրս կունենա աջակցելու Ադրբեջանին: Բայց մենք չպետք է դրա վրա հաշվարկը կառուցենք, մենք պետք է բոլոր տարբերակները հաշվարկենք և պատրաստ լինենք բոլոր զարգացումներին և մեր դաշնակիցների ու գործընկերների հետ չեզոքացնենք հնարավոր վտանգները:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհուրդը դեռ կարող են հեռացվել անվստահության քվեների միջոցով:
ԱՄՆ տարածքում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 49 հազար 522 նոր դեպք:
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բազում գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով ծառայություն կատարելիս, ստուգման են ենթարկել Վանաձորի 31-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
ՊՐԵՄԻԵՐԱ!!! Թավշյա ՀԵՔԻԱԹ – 5:
«Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ կցանկանար գլխավորել «Ռեալը»:
«Այնտեղ յուրահատուկ երանգներ կան, դա էլ պետք է հաշվի առնել: Քանի որ անհայտ է աղբյուրը, այսպիսի դեպքերում կա հավանականություն, որ այդ քանակի իրական փաստաթղթերի մեջ ներդրված լինեն միտումնավոր կեղծ փաստաթղթեր: Գլոբալ առումով, կարծում եմ՝ կեղծել այդ քանակի ու այդքան ճշգրտությամբ ինֆորմացիա՝ կապված տարբեր երկրների ներքին խոհանոցի հետ, գրեթե անհնարին է, տեսականորեն հնարավոր է, բայց իմաստ չկա, և շատ ծավալուն գործ է: Կարծում եմ՝ տեղեկատվության առնվազն մեծ մասը ճշգրիտ է: Ուղղակի պետք է կարդալուց ֆիքսել, որ այնտեղ ոչ միայն փաստաթղթեր կան, այլ նաև լրագրողի վերաբերմունքը»,- ասաց Մարտիրոսյանը:
«Ամենուրեք կեղծիք է, սուտ և այդ ամենը թաքցնելու անհաջող փորձ»․ Աննա Մկրտչյան
Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրպագուների կողմից ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն խաղացող: Պորտուգալացի խաղացողը հավաքել է ձայների 35.5%-ը և ստացել մրցանակը, հայտնում է «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը: Ընդ որում, նա ակումբին միացել է միայն հունվարին:
Իհարկե, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ փակ են ոչ միայն ՌԴ-ի ճանապարհները, այլև աշխարհի շատ ու շատ երկրների՝ պայմանավորված նոր կորոնավիրուսով։ Այստեղ կարևոր և սկզբունքային հարց է, որ Հայաստանի սահմանները բաց են Հայաստան եկողների համար, իհարկե, ինքնամեկուսացման կամ թեստ հանձնելու պայմանով, և բաց են ցանկացած երկիր մեկնել ցանկացողների համար, եթե ընդունող երկիրը պատրաստ է։
Իշխանության հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում. ուղիղ
«Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է տեղեկությունները «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին, ինչպես նաև մեկնաբանել է «բլաուգրանայի» վերաբերյալ իր հայտարարությունները:
Վերջին տարիներին ապահովագրության ոլորտում գործում է յոթ կազմակերպություն: Ապահովագրավճարներն ամեն տարի աճում էին: Հետևաբար՝ կարելի էր խոսել ոլորտի առաջընթացի մասին: Սակայն այս տարվա տնտեսական անկումն արդեն նկատելի է նաև ապահովագրական բիզնեսի ոլորտում: Դա նկատելի է կիսամյակային տվյալների համադրմամբ: 2018թ․ առաջին կիսամյակի ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 22 մլրդ 271.6 մլն դրամ էր: Անցած տարի այն ռեկորդային ցուցանիշի հասավ՝ 26 մլրդ 462,7 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակն ավելի «համեստ» է՝ 24 մլրդ 332 մլն դրամ:
2020թ. սեպտեմբերի 19-ին «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն: