«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով և Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայաստանում եկել է eCommerce-ը (էլեկտրոնային առևտուր) զարգացնելու ժամանակը, քանի որ նոր կորոնավիրուսի համավարակը նպաստեց առցանց պատվերների սպասարկման մշակույթի զարգացմանը, և արդեն պետք զբաղվել eCommerce-ի ամբողջական ավտոմատացված համակարգերի ներդրումով։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Hexact ընկերության համահիմնադիր և տնօրեն Ստեփան Ասլանյանը։
Ճանապարհային երթևեկության անվտանգության առումով ձայնային ազդանշանների տեղին կիրառումն ուղղակի անհրաժեշտ է։ Ժամանակին ձայնային ազդանշան տալը կանխում է պատահարը՝ գրավելով երթևեկության մասնակիցների ուշադրությունը։ Արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, ավելին՝ այն համարվում է իրավախախտում։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ իրավիճակը մնում է անորոշ:
ԵՊՀ դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ և կառավարության ներկայացուցիչները գործում են նախապես մշակված սցենարով, առաջնորդվում են խնդրանքով կամ հրահանգով:
«Այս քաղաքականության հիմքում և դրա նպատակը ոչ միայն Թուրքիայի արտաքին հավակնություններն են, այլև գործող վարչակարգի համար երկրի ներսում նման քաղաքականության ներքին նեղ քաղաքական խնդիրներ լուծելու կարևորությունը։ Միաժամանակ նման հավակնություններ դրսևորելով, Թուրքիան փորձում է ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում, այլև գործող իշխանություններն այդ քաղաքականությունն օգտագործում են երկրի ներսում իրենց դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Հետևաբար՝ այս տեսանկյունից վերջին մի քանի տարիների ընթացքում ակնհայտ երևում է, որ պատժամիջոցների նման քաղաքականությունը Թուրքիայի հավակնությունները զսպելու տեսանկյունից արդյունավետ չէ»,- հավելեց արաբագետը։
IPhone 12-ի մասին լուրերի մեծ մասը վերաբերում էր սարքի պրոցեսորին, նոր էկրաններին և մարտկոցի չափին: Այնուամենայնիվ, տեսախցիկները մնում են սարքերի հավասարապես կարևոր մաս, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, այս տարի ավելի բարձր թույլատրությամբ սենսորներ չեն ստանա: Այս մասին հայտնում է TechRadar-ը:
Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրես «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ նշել էր. «Տավուշյան դեպքերի սրացումը 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ առավել ծավալուն խախտումն էր։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում՝ հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ»։
2020թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ օղակաձև խաչմերուկի մոտ, 35-ամյա վարորդն իր վարած «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ընդհարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, որի hետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա ուղևորը տեղում մահացել է։
Համաշխարհային ֆուտբոլում սկսվել է մեծ սերնդափոխություն և հորիզոնում արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Մեսսիին և Ռոնալդուին։
«Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել Լիոնել Մեսսիին, ով ցանկանում է փոխել ակումբը:
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում օրեր առաջ անհայտ անձինք երեք դամբարան են քանդել եւ թալանել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, դեպքի մասին առաջինն ահազանգել է հուշարձանի տարածքի պահպանության պատասխանատուն:
«Այսինքն՝ այստեղ կարևորն այն է, որ խոսքը կոնցեպտուալ կամ ընդհանուր օդուժի զարգացման մասին է, ոչ թե միայն կործանիչների՝ դա կլինի գրոհիչ, կործանիչ, ԱԹՍ-ների զարգացում, այս ամենը պետք է հայեցակարգի մեջ նայել: Կործանիչն ուժեղ է նրանով, որ բազմաֆունկցիոնալ է, կոպիտ ասած, օդում ինքը տիրություն է անում և՛ գրոհիչին, և՛ իր կապի, կառավարման, հետախուզման հնարավորություններով աջակցում է անօդաչու թռչող սարքերին: Եվ բոլոր այս գործառույթները վերցնող միավորները միավորվում են, և դառնում է ընդհանուր օդուժի հայեցակարգ, մի զորատեսակ, որը կարողանում է լուծել և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական խնդիրներ, շատ արագ է արձագանքում ռիսկերին: Օդուժն այսօր աշխարհում այնպիսի զորատեսակ է ժամանակակից պատերազմներում, որ ԶՈւ ամբողջ մակարդակի համար՝ սկսած սովորական դասակից, կարողանում է խնդիր լուծել»,- շարունակեց Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։
Սարդարապատի հուշահամալիրում հուլիսի 28-ին տեղի ունեցավ հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ և ԱՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել է 971-ով:
Լա Լիգան հայտարարություն է տարածել՝ բացատրելով իրավիճակը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված:
Օգոստոսի 8-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիտավան գյուղի ֆերմայից անասնագողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գյուղի արոտավայրից 7 ուլիկ են գողացել:
Օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող պարգևատրվեցին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական կազմակերպություն կողմից իրականացված վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2%-է կազմում: Ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը:
Աշտարակի Ստարտափ ակումբի աշակերտների նոր գաղափարը նվիրված է աուտիզմ ունեցող երեխաներին, նրանց հետ աշխատող մասնագետներին և նրանց ծնողներին։ Ստարտափն առաջարկում է լուծումներ՝ աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու կատարել մի շարք հեշտ առաջադրանքներ և ավելի ինքնակազմակերպված դառնալ: Թիմի 5 անդամները, ովքեր 16-17 տարեկան են, ծանոթացել են Աշտարակի Ստարտափ ակումբում։
Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոշտ արտահայտվելով ՖԻԴԵ-ի հասցեին այն բանից հետո, երբ համաշխարհային շախմատի ղեկավար մարմինը օնլայն օլիմպիադայում որոշեց հաղթող ճանաչել եզրափակչի մասնակից երկու թիմերին՝ Ռուսաստանին և Հնդկաստանին:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Այսօր խայտառակ իրավիճակ է եղել Շենգավիթում գտնվող խանութներից շատերում:
Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ խոստացված ավտոբուսների փոխարեն՝ քաղաքը գնելու է գազելներ: Նրա խոսքով՝ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս հարմարեցված է «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչներին, նշված են նաև երկրաչափական պարամետրեր, որ հնարավորինս նեղացվի մասնակիցների շրջանակը: Այս ընկերության ավտոբուսները տեղափոխում են 17 նստած և մի քանի կանգնած ուղևոր, Խաժակյանի խոսքով՝ այժմ գործող գազելները հենց այդքան էլ տեղափոխում են, որովհետև մարդիկ ներսում ավելի շատ են կանգնած: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ այն պարամետրերը, որոնք ներկայացվել են, հեռու են միկրոավտոբուսի պարամետրեր լինելուց:
Եկել է ժամանակը գնել երեխային նոր համակարգիչ։ Կան տասնյակ արտադրողներ, հարյոուրավոր մոդելներ։ Ընտրությունն այդքան էլ հեշտ չէ։ Մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն սարքավորման վրա, որը հնարավորություն կտա երեխային ամեն ինչ փորձել և գուցե բացահայտել իր մեջ նոր տաղանդներ։ MacBook Air-ը հենց այն է ինչ պետք է։ Այժմ կմանրամասնենք, թե ինչով է MacBook Air-ը հարմար ծնողների և երեխաների համար։
ՀՀ կառավարության 2017–2022թթ․ ռազմավարական զարգացման ծրագրի 75-րդ էջի 3.5. «գյուղատնտեսություն» բաժնի 7-րդ գլխում գրված է՝ «… գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 2017-2022 թվականների ընթացքում մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիր: Կայանի աշխատանքների պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին` աշնանացանի հետ…»:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր է, Փաշինանի իշխանության ներկայացուցիչները վերջին անգամ ե՞րբ են հանդիպել իրենց միջին վիճակագրական ընտրողին կամ հեղափոխության աջակցին և լսել, թե ի՞նչ են մտածում նրանք այս իշխանության մասին:
«Տոտենհեմի» նախկին հարձակվող Միդոն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին: