Հե՜յ գիտի 2018 թիվ. բա Նիկոլը մարդ հավաքելու խնդիր կունենա՞ր

Պարբերաբար տարբեր գելափների պատվիրվող հարցումներն ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրամցվող բարձր տոկոսները նրա երբեմնի բարձր ռեյտինգի՝ իբր փոփոխության չենթարկվելու վերաբերյալ, որն իշխանական թիմը ոգևորությամբ տարածում է, կարծես ի չիք են դառնում կոնկրետ միջոցառումների ժամանակ:

Այսպես, 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ձորաղբյուրում ինչ-որ միջոցառման պետք է մասնակցի, և, բնականաբար, անհրաժեշտ է լինելու մարդաքանակ՝ ցույց տալու համար, որ ինքը նախկինի պես ժողովրդի սրտի վարչապետն է: Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ նախկինի պես ոգևորված չեն ու չեն ուզում ներկա լինել վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը:

Ձորաղբյուրցիների՝ 168.am-ի հետ զրույցից պարզ դարձավ, որ հավաքում են դպրոցի աշակերտներին, վարչական լծակներ գործադրելով, դռնեդուռ ընկած՝ բնակիչներին են համոզում մասնակցել միջոցառմանը, սակայն արդյունքը էական չէ:

Փաստորեն, արդեն վաղուց 2018թ. գարունը չէ, ու մարդիկ, հերիք չէ՝ ինքնակամ չեն ցանկանում միևնույն տարածքում գտնվել Նիկոլ Փաշինյանի հեռ, դեռ մի բան էլ նրանց չի վախեցնում անգամ վարչական լծակների գործադրման սպառնալիքը:

ՎԱՐԴԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս