Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը:
Առեւտրի հայաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ծառայությունների համաշխարհային առեւտրում աճի դանդաղում է արձանագրել մարտ ամսից մինչեւ սեպտեմբեր: Դա նշված է նրա զեկույցում, որը սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, կարող է մինչեւ հինգ տարի տեւել:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ԱԺ աշխատակազմի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է բոլոր ընկերներին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ից երթով շարժվել էին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսման վարձերը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով: Նրանք ակնկալում են մինչև 25 տոկոս զեղչել, բայց ոչ՝ 5 կամ 2 տոկոս:
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանի մորաքրոջ որդին մահացել է կորոնավիրուսից: Դիակը ճանաչելու համար նա գնացել է «դիահերձարան», որտեղ էլ ականատես է եղել սարսափելի մի տեսարանի:
Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս: Ավելին, այս միջոցների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է տարեկան 0,5 տոկոսային կետով՝ չնայած խորացող սոցիալական խնդիրներին:
Ազիտրոմիցին հակաբիոտիկը, որն օգտագործվում է COVID-19-ի բարդությունների դեմ պայքարելու համար, կարող է սրտի նոպա առաջացնել մի շարք այլ պատրաստուկների հետ համատեղ օգտագործելու դեպքում:
Քաղաքական անիմատորները բոլորիս զբաղեցնում են, բովանդակային որևէ հարց չկա քաղաքական այս անիմատորների օրակարգում, որևէ լուրջ հայեցակարգ, ուղենիշ չկա, և տրվում է ցածր որակի ռաբիս աստղի ունեցած բովանդակության պես մի արտադրանք ու փորձ է արվում պարտադրել նաև գիտակից և խելացի մարդկանց և մտավորականների։ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ շեշտելով, որ տևական ժամանակ է՝ չի հետևում Ազգային ժողովի նիստերին, որովհետև իրական քաղաքական գործընթացներ խորհրդարանում չեն ընթանում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը կարող է հեռանալ ակումբից:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, ծանոթ է հրապարակմանը և չէր ցանկանա այն որևէ կերպ մեկնաբանել, քանի որ այդ հրապարակման նպատակը հենց դա է՝ այդ տեղեկատվության նման շրջանառությունը, դրա նկատմամբ հետաքրքրության հարուցումը և որոշակի հակառուսական տրամադրությունների սերմանումը, իրավիճակի ապակայունացումը ողջ տարածաշրջանում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին եւ 25-ին:
Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է Լուիս Սուարեսի փոխարեն ձեռք բերել «Ռոմա»-ի հարձակվողին:
ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ:
Ոչ, այդ կարծիքը չեմ կիսում, առհասարակ չհասկացա՝ ո՞րն էր փաստարկը, ելնելով ի՞նչ քվեարկությունից, դրակա՞ն։ Այսիքնն՝ Ազգային ժողովը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի դատավոր։ Ստացվում է, որ ԱԺ-ն միակ ձևը, որն ունի, իր քիմքին ոչ հաճելի դատավոր ընտրել, դա դատավոր չընտրելն է։ Այսինքն, երբ մենք ընտրում նք, ասում են՝ այ, որ ընտրեցիք, ուրեմն՝ ձեր քիմքին հաճելի էր։ Քննադատության չի դիմանում այդ արգումենտը, ներողություն եմ խնդրում, բայց ավելի բովանդակային չեմ կարող պատասխանել։ Դա այդպես չէ, որովհետև ընդամենը քվեարկել ենք կողմ, հավանություն ենք տվել թեկնածուներին, բացատրել ենք մեր որոշման պատճառները։
Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։
Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»:
Մասնավոր սեկտորը փորձում է լիբանանահայերի համար աշխատատեղերի հարց լուծել, բայց պարզվում է, որ լիբանանյան ծանր կացությունից Հայաստան եկող և աշխատելու առաջարկ ստացած լիբանանահայը, որը չունի ՀՀ քաղաքացիություն, ծանր բյուրոկրատիայի միջով պիտի անցնի համապատասխան իրավունք ստանալու համար:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․
«Մարդ կա՝ Բելառուսով փորձել է գնալ ՌԴ, դեպորտ են արել». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացի
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում:
Երեկ Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընթացող այդ և այլ գործընթացների վերաբերյալ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել էին, որ «չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»:
Համաշխարհային քաղաքական պատմությունը վկայում է մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ հասարակական ատելությունը միապետություններ է կործանել, կայսրություններ փլուզել, բռնապետություններ տապալել, գաղութներ ազատագրել, անկախություն հաստատել։ Փաստեր՝ որքան կուզեք:
Sնացքը, որն իսպանական Վալիադոլիդից ընթանում էր Մադրիդ, դուրս է եկել ռելսերից:
Երեք երեխաների մայր 26-ամյա Մարիամ Հովհաննիսյանն օգնության կարիք ունի: Ասում է՝ երեխաներն անչափահաս են, ամուսնու առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել, չեն կարողանում հոգալ սննդի, հագուստի և տան վարձի հոգսերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում: