«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-20:00 կդադարեցվի Երևանի.
Կորոնավիրուսի համավարակը չի ազդի կյանքի տեւողության ցուցանիշների վրա:
Հայաստանում օգտատերերի 0,07%-ը 2020-ի ապրիլ-հունիսին ենթարկվել է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է համանման ցուցանիշ։
Գործակալ Ջոնաթան Բարնեթը, ով ներկայացնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի շահերը, խոսել է իր հաճախորդի՝ «Ռեալից» հեռանալու մասին:
«Դետք» փոփ, սոֆթ, ռոք ժանրում ստեղծագործող խումբը, որի անդամներն են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը, համավարակի տարածման ընթացքում անգործության չի մատնվել. խումբը պրոդյուսեր Արման Ամպի աջակցությամբ աշխատել է՝ երկրպագուներին ներկայացնելով ինչպես նոր երգեր, այնպես էլ՝ տեսահոլովակներ: Ստեղծագործական բուռն գործունեությունը շարունակվում է նաև հիմա: Առաջիկայում «Դետք»-ը նոր ալբոմ է թողարկելու, երգեր և մեկ տեսահոլովակ:
«Ալիևի՝ նման ցայտնոտ և ոչ ռացիոնալ պահվածքը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում Ալիևի դիրքերը բավականին թուլացել են: Ալիևի դիրքերը թուլացել են նաև իր քաղաքական, դիվանագիտական թիմում, պաշտպանական ոլորտում էլ խնդիրներ կան: Սա այն իրավիճակն է, որը դրդում է Ալիևին փոխել գործելաոճը: Փորձ է կատարվում կոշտացնել Հայաստանի հետ հարաբերություններում հռետորաբանությունը, քաղաքական քայլերը: Դա խոսում է այն մասին, որ ավելի հավանական է՝ Ալիևը և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում դիմի որոշակի սխալ քայլերի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։
Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։
«Եթե 150.000 ռուբլիանոց տոմս ես առնում, կորոնավիրուս չես տանում հետդ, բայց, որ առնես 8000 կամ 10.000 ռուբլիանոց՝ կորոնավիրուս ես տանո՞ւմ: Այսինքն՝ սա բիզնես է, պետք է մի հատ ճշտեն, հասկանան, թե ինչ է կատարվում: Ասացին՝ սեպտեմբերի 12-ից հետո էլ չարտերային թռիչքներ չեն իրականացվում, այն ժամանակ գոնե այսքան թանկ չէր: Նոր մի կին դուրս եկավ, ասաց՝ Երևան-Մոսկվա ուղղությունը 385.000 դրամ էր, ստիպված թողեց ու հետ գնաց: Այդ թիվը լսել, վախից դուրս էր եկել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները:
Երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական ուսումնական գործընթացը, ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներդրված Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով սահմանված վարքականոնները դպրոցականների ծնողներին բաժանել են երկու մասի:
Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների:
«Ես ունեցել եմ ընկերներ: Էյ, Դոն, գնանք ընթրելու, Օքեյ, լավ, Ռիչարդ, ես կգամ, էյ, Դոն, արի մի տեղ գնանք: Օքեյ, Լարի, ավելի ուշ կտեսնվենք Նյու Յորքի ռեստորանում… Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չէ, որ դուք իմանաք, թե ինչի մասին էինք խոսում, դա ձեր գործը չէ: Բայց մենք անհոգ էինք»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշված օրինակների միջոցով ցույց տալով, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է իր բոլոր ընկերներին։
Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը:
Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը:
«Այն կներկայացնեն երեք կուսակցությունների ղեկավարները, այդ օրը հստակեցվելու են՝ ինչպես այն թեմաները, որոնց մասին այս ամիսների ընթացքում խոսվել է, այնպես էլ՝ մարդկանց ասվելու է, թե ինչ ենք մտածում, ինչ լուծումներ ենք առաջարկում այդ դժվարություններից դուրս գալու համար։ Ժողովուրդն ինքն է ընտրելու, թե ո՞ր ուժի հետ գնա այդ խնդիրները լուծելու ճանապարհով»,- մանրամասնեց Հակոբյանը՝ շեշտելով, որ հանրահավաքի մասնակից երեք կուսակցությունները կոնսենսուս ունեն՝ ինչպես արձանագրված խնդիրների և դրանց լուծման ճանապարհային քարտեզի, այնպես էլ՝ իշխանափոխության հասնելու իրենց քայլերի հերթականության հարցով։
Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Առհասարակ այս հարցը խմբակցության ներսում չի քննարկվել, անգամ կուսակցության շրջանակում չի քննարկվել, տեղյակ չեմ՝ վարչությունը քննարկե՞լ է, թե՞ ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Նույնիսկ, եթե հարցը քննարկել են, կարծում եմ՝ նորմալ է։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի անկախության 29-ամյակին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ոչ մի բժիշկ չի եղել պետական պարգեւի արժանացածների ցուցակում։
Մարտի 1-ի գործի քննությունը վերածվել է դատավոր Դանիբեկյանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման կամ հետաձգման անվերջ գործընթացի։ Ցանկացած միջնորդության սկզբում արդեն իսկ կարելի է ենթադրել դատավոր Դանիբեկյանի որոշումը։ Դանիբեկյանը ցանկացած միջնորդություն քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Կա տպավորություն, որ եթե հնարավորություն ունենար, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Սթեն Կոլիմորը համեմատել է «կարմիրների» ու «Տոտենհեմի» տրանսֆերային քաղաքականությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ԼՂ հարցի վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանություններին:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.40-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին:
168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու, թե արդյո՞ք Ապրիլյան պատերազմի շուրջ ձևավորված ՀՀ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյան-Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակից տանդեմն իրենց խոշորացույցի տակ է, երբ անգամ կապեր են հաստատվում ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հետ, նրանցից փաստաթղթեր ուզում:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին:
«Նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ից: Ըստ էության անցում չի կատարվել ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության հարցերին: Քննության առարկա է դարձել կազմակերպական, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքը՝ լուսաբանել ՍԴ նիստը»,- ասաց Էդգար Շաթիրյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ լրագրողներին թույլ չի տրվելու լուսաբանել այն, սակայն նիստը կտեսաձայնագրվի: