Կյանքում շատ կարևոր է սովորել ներողություն խնդրել այն պահին, երբ սխալն ուղղելն արդեն անհնար է։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է մեղքն ընդունել, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև զղջալ։ Սա թերևս պայմանական կոչենք գործընթաց, որի միջով պետք է անցնենք։
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Կիսապաշտպան Արթուրո Վիդալն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Բարսելոնայից»:
«Կարելի է ընդամենը մի օրենք ընդունել, և համավարակի շրջանում բոլորը դիմակ կրեն: Նույնիսկ օրենքով ամրագրել խախտման դեպքում անհրաժեշտ տուգանքները: Այսինքն՝ որևէ այլ ռեժիմ անիմաստ է: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Փոխարենը՝ մենք խնդիրներ ենք ստեղծում մեզ համար: Այսօր հետևում էի ԱԺ արտահերթ նիստին և մեծ իմաստով համաձայն եմ այն մտահոգությունների հետ, որոնք հիմնավորում են, որ այս ամենով միջազգային հարթակներում մեր պետության նկատմամբ ձևավորում ենք շատ զգուշավոր, բացասական վերաբերմունք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Օրերս ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ առաջին անգամ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարողացել են ընդունել աղջիկ սովորողների և հավաքել մոտավորապես մեկ դասակ:
Մարալիկի ԱԿ-ի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի խոսքով՝ աշխարհազորի ստեղծումը թեև ուշացած քայլ է, բայց շատ կարևոր։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թավշյա հեքիաթ խորագիրը կրող տեսաշարի նոր հոլովակը:
Aravot.am-ի հաղորդմամբ՝ այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը:
2020թ. սեպտեմբերի 3-ին Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ. ձերբակալվել են` Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը շարունակում է ներկայացնել Ամուլսարի համայնքներում տիրող ծանր սոցիալական վիճակը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի ընկերությունը՝ IntelinAir-ը, Միացյալ Նահանգների՝ 2020 թվականի ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերություններից մեկն է: IntelinAir-ը զբաղեցրել է 714-րդ տեղը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։
Այսպիսով, արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, փոխարենը՝ կհայտարարվի կարանտին, որի հնարավորությունը սահմանվում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների փաթեթով։ Առաջին հայացքից մեղմացման տպավորություն թողնող այս փոփոխությունն իրականում ճիշտ հակառակ բովանդակությունն ունի՝ նախկին ամենամսյա արտակարգ դրության փոխարեն, իշխանությունը նոր փոփոխություններով հնարավորություն է ստանում սահմանել կարանտին, ուշադրություն՝ 6 ամիս ժամկետով և այն կրկին երկարաձգելու հնարավորությամբ։
Եգիպտոսի իշխանությունները վերջին ամսվա ընթացքում երրորդ անգամ փոխել են արտասահմանցի ճանապարհորդների՝ երկիր մուտք գործելու պայմանները:
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը Պրեմիեր լիգայի որևէ ակումբ:
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, խախտելով պարետի որոշումը, բազմամարդ հավաքույթ է կազմակերպել դստեր նշանադրության առիթով:
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական ցնցումների, հակաիշխանական բազմամարդ ցույցերի ֆոնին ակտիվորեն քննարկվում է Բելառուսում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի ուժերով զսպելու հարցը։
Խաղողի մթերման համար մնացել են հաշված օրեր: Մթերող գործարանների մեծ մասը պատրաստ է խաղող գնել 135 դրամով: 20 տարվա պատմություն ունեցող խաղողի այգու հիմնադիր Արտակ Սարգսյանի խոսքով՝ այդ գինը խաղողի ինքնարժեքից 10-15 դրամով է ավելի, ու այդ գնով խաղող վաճառելու դեպքում խաղողագործն ինն ամիս աշխատելուց հետո արդյունքում ձեռնունայն կմնա:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում նոր համալրում կա թիմերի կազմում:
Մեր գրավոր հակադարձմանը՝ «աշխատանքային պրոցես» և «արտադրություն» ասվածը տարբեր բաներ կարող են նշանակել, այսինքն՝ դա դեռ չի նշանակում, որ արտադրությունը չի կանգնել, հստակ հաստատեք՝ այս պահին թեստ արտադրվո՞ւմ է, թե՞, ի վերջո, դադարեցվել է, Արսեն Առաքելյանը չպատասխանեց:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:
Ուշագրավ «բարեփոխումներ» են տեղի ունենում Արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ): Մինչ դրանցից հերթականին անդրադառնալը հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 168.am-ը հրապարակեց Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի կառուցվող շքեղ առանձնատան մասին տեղեկատվություն, ուժային այդ կառույցի ղեկավարը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հարցազրույց «տվեց», որում, անդրադառնալով մեր հրապարակմանը, նշել էր. «Մեկ անգամ ևս փարատեմ ոմանց հույսերը` ովքեր կարծում են, որ ինձ պախարակելով կարող են խոչընդոտել քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումները, չեն հաջողելու»: 168.am-ը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ այս մտքին, որ որոշ «բարեփոխումներ», այնուամենայնիվ, դուրս էին մնացել Ծառայության պետի ուշադրությունից, ու մենք ինքներս հիշեցրինք դրանց մասին՝ խոստանալով հաջորդիվ նորերի մասին ևս տեղեկացնել հանրությանը:
«Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե Հայաստանից նույնիսկ ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու՝ չեմ ընդունում»: Այսօր ԱԺ դարպասների մոտ հավաքված Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Էստոնական փողոցի 29-ամյա մի բնակչի:
Ահա այս հայտարարությունների ֆոնին շատերը հանկարծ սկսեցին «վերարժևորել» կատարվածը, սկսեցին կասկածի տակ դնել անգամ իրենց համոզումները կատարվածի վերաբերյալ: Ամենատարբեր հարթակներում հայտնվեցին պնդումներ, որոնք հերքում էին ոչ միայն մեր հաղթանակի, այլ պատերազմի փաստն ինքնին, ու այդպես էլ չհնչեց որևէ հասկանալի բացատրություն, թե ինչ է տալու այս ամենը հայկական կողմին, և ինչո՞ւ հենց հիմա սկսվեց այս արշավը: