Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների մասին։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է:
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններին՝ նշելով, որ երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են։
Հայկական կողմը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի:
Ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի ապրիլ-հունիսին բախվել է Հայաստանում համակարգիչ օգտագործողների 0,36%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 0,23%, իսկ Ադրբեջանում՝ 0,33%։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը:
Արցախն ունի բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցրեց Արցախյան առաջին պատերազմում նրանց շարքերում հայկական կողմի դեմ մարտնչած Շամիլ Բասաևի խոսքերը, որն իր մարտիկներին հեռացրել է Արցախից, նշելով` «Ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գնահատել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի տեղը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է NBC-ին:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան փողոցի 1, 2 նրբանցքների, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի ջրամատակարարումը:
Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) սեպտեմբերի 30-ին հավանություն է տվել այն օրենքին, որը նախատեսումէ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ մտցնելու հնարավորություն՝ ցույցեր անցկացնելիս:
Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Սեպտեմբերի 29-ին, թուրքական F-16 ինքնաթիռի դավադիր կրակից խոցվել է ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25-ը։ Օդաչուն՝ Վալերի Դանելինը, զոհվել է։ Հավերժ փառք Հայրենքի համար հերոսացած մեր բոլոր քաջերին։ Հերոսի մասին պատմում են հրամանատարները։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2020 թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի և իսլամիստական ջիհադական վարձկանների անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ուղիղ
Մոսկվայի համար կարևորն այն է, որ խախտվում է իր ավանդական դերային գործառույթը, նա միշտ խաղացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության և հակասությունների վրա և ուներ, եթե ոչ մենաշնորհային, ապա լայն ազդեցություն երկու երկրների էլիտաների նկատմամբ, ուներ առանձնահատուկ կոնտակտներ, և այլն։ Ադրբեջանական կողմից այդ հավասարակշռությունը խախտվել է, թեև չեմ կարծում նաև, որ այստեղ մրցակցություն է լինելու Մոսկվայի և Անկարայի միջև, բայց կա նոր ձևաչափի փնտրտուք՝ Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակի հանդարտեցման համար։
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները։
«Եթե պետական մակարդակում հնչած հայտարարություններն առավելապես դիվանագիտական-քաղաքական հարթությունում են, այսինքն՝ հիմնականում կոչեր են երկու հակամարտ կողմերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալու խնդրի լուծման քաղաքական հարթություն, ապա նույնը չի կարելի ասել տեղեկատվական դաշտի մասին, որտեղ առավելությունը, ակնհայտ կերպով, հայամետ հրապարակումների, վերլուծությունների կողմն է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել բանակցային գործընթացը ՝ առանց նախապայմանների:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Տաշիր ինվեստ գրուպը» մի քանի բեռնատար ավտոմեքենաներով սնունդ, դեղորայք, անհրաժեշտ պարագաներ է ուղարկել Արցախ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: