Ինդոնեզիայի իրավապահ մամինները մտադիր են հանցավոր խմբավորումների պարագլուխներին ներգրավել կանոնների կատարման վերահսկողության համար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սարյան 1, 2 նրբանցքների, Արցախյան խճուղու, Վանքի Տափ թաղամասի 1, 2, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Ավանգարդի 2 փողոցի, Հայկազունիների, Խանզադյան, Սևյան, Արզումանյան փողոցների ջրամատակարարումը:
Չնայած համավարակի տարածմանը, որը մեծ վնասներ հասցրեց ինչպես այլ ոլորտներին, այնպես էլ մշակույթին, շատ ստեղծագործողներ չդադարեցին աշխատել և շարունակեցին նոր գործեր գրել, որոնք սիրով են ներկայացնում հանրությանը:
Չինաստանի կառավարությունը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի եւ տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն է։
Այսօր որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել։
«Հապճեպ է ստացվել, ջղայնացած գնացինք ու փակեցինք: Հիմա սպասում ենք, որ օրերը լրանան՝ տեսնենք՝ ինչ են ասում: Եթե այս անգամ էլ խաբեն՝ լավ չի լինի, էլի կփակենք գործարանի մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նախկին աշխատակիցները՝ ընդգծելով, որ հիմա միայն ապրում են աշխատավարձի 2/3-ով՝ 68.000 դրամով:
Գիտնականները գտել են այն ամենափոքր սպիտակուցային միացությունը, որը չեզոքացնում է SARS-CoV-2 վիրուսը:
«2019թ. մրցույթը, որ հայտարարված է եղել, և նախարարի հրամանը վերաբերում էին չափորոշիչների լրամշակող խմբի ստեղծմանը: Այսինքն՝ եղած չափորոշիչները: Հիմա այս խումբը ոչ թե եղած չափորոշիչների վրա է աշխատել, այլ ավագ դպրոցի եղածը ուղղակի վերցրել՝ դրել են մի կողմ և զրոյից գրել են նորը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ նկատելով, որ ինչ-որ առումով նախարարի հրաման է խախտվել:
Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետևյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը ցուցադրում է անվտանգության եւ հակամարմինների մշակման ընդունելի մակարդակ:
Ռազմական պատմության 5-հազարամյա ընթացքը ցույց է տվել, որ կանոնավոր բանակը միշտ ուժեղ է աշխարհազորից: Եվ մեր հասարակությունն աճել և հասել է նրան, որ մենք ունենք կանոնավոր բանակ: 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում աշխարհազոր ստեղծելու նախագծին:
Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ առաջիկա հոկտեմբերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներկայացնել հերթական՝ թվով 5-րդ «100 փաստ»-ը։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, բայց թվում է շատ արժանահավատ, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի կողմից որպես պետական կառավարման հիմնական սկզբունք ընտրված ռազմավարությանն ու մարտավարությանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ:
2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգերը՝ դրանք PMU-1-ից բարձրացնելով PMU-2 մակարդակի: Այդ նպատակով Աթենքը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական DefenceNet-ին:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր է դատական հայց ներկայացնել ընդդեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ Սաուդյան Արաբիայի PCP Capital Partners և Reuben Brothers պետական ներդրումային ֆոնդին ակումբը վաճառելու գործարքի խափանման համար, հաղորդում է The Guardian-ը:
«Հուլիսյան մարտական գործողություններից հետո Տավուշի մարզը վերսկսել է ապրել իր բնականոն հունով, թեև մեծապես վերականգնվելու խնդիր էլ չկար, որովհետև անգամ մարտական գործողությունների ժամանակ բոլոր ինստիտուտներն աշխատում էին, և մենք բազմաթիվ ենթակառուցվածքային վնասներ վերականգնեցինք ռազմական գործողությունների ընթացքում, որպեսզի մարզում կյանքը չկանգնի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ իր մոտավոր հաշվարկներով՝ մարտական գործողությունները մարզին հասցրել են շուրջ 500 միլիոն դրամի վնաս։
2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 02:40-ից 03:10-ն ընկած ժամանակահատվածում, կտրած-ծակած մարմնական վնասվածքներով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն են ընդունվել Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի 3 բնակիչ:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:
Մոտ երկու շաբաթ առաջ «Ազատությանը» Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանն իսկապե՞ս մոլորվել է, թե՞ նրան առևանգել են։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կիսվել է առաջիկա տարիներին Անգլիայի չեմպիոնի կոչման համար «կարմիր սատանաների» հեռանկարների վերաբերյալ իր կարծիքով:
Հանրային հեռուստաընկերության 2020 թ.-ի սեպտեմբերի 10-ի եթերում տարածվեց իրականությանը չհամապատասխանող և ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի անունը շահարկող տեղեկատվություն՝ կապված Հայաստանում Բաց հասարակության հիմնադրամների կողմից վերջինիս ֆինանսավորվելու հետ:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլյատիվ հայտարարություններով, իր վերջին հարցազրույցներից մեկում՝ 24news-ի եթերում, ասել էր, որ Արթուր Վանեցյանն իր կողքին հավաքել է մարդկանց, որոնք ամբողջությամբ ներկայացնում են Սերժ Սարգսյանին. «Նույն Արա Սահակյանը, այո, այո, բա, դեսպան է աշխատել, իրա հետ բան ա արել, ներկայացրել ա, բա իհարկե»:
Վաղը ժամը 19:00-ին ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությունը երթ է անցկացնելու Մատենադարանից դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ մեկնարկած իրենց պայքարի:
Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ։
Շվեյցարիայի Մորգես քաղաքում սեպտեմբերի 11-ին ազգությամբ թուրք 26-ամյա երիտասարդը սպանել է Պորտուգալիայի քաղաքացու։
Դեռ անցյալ տարի ընդունվեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 46-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թմրամիջոց ներարկելու եղանակով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելու դեպքերի հանգամանքները: