Բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է:
Եկեղեցին մեր կյանքում հոգևոր այն կառույցն է, որ առաջնորդում և կրթում է ամենքիս, ինչպես նաև դաստիարակում հոգևոր-ազգային արժեքներով զինված սերունդ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրերը բժիշկ-համաճարակաբաններ Էդուարդ Հովհաննիսյանը և Ռուբեն Հովհաննիսյանն են։
Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Ադրբեջանական մամուլը լուրեր է տարածում, թե իբրև այդ երկրի պաշտպանության նախարարությունը պատժել ու պահեստազոր է ուղարկել այն սպաներին, որոնք տեսանկարահանել են գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին և տեսանյութը տարածել են համացանցում։
«Այս 2 տարվա ընթացքում դատական համակարգում փոփոխություններ եղել են, բայց դժվար թե դրանք հնարավոր լինի որակել՝ դրական: Մասնավորապես՝ մենք տեսնում ենք դատական համակարգի նկատմամբ իշխանության կողմից բացահայտ ճնշումներ, վիրավորանքներ և իշխանությանը բացահայտ ենթարկելու փորձեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ուսումնասիրություններ կատարելու համար։
Մեկ տաբատ, երկու վերնաշապիկ, մի զույգ կոշիկ կամ շրջազգեստ. սովորաբար նման բաներ են գողանում խանութներից:
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանության ամենախոցելի ուղղությունն արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանը չի կարողանում արդյունավետ հարաբերություններ զարգացնել ո՛չ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ կազմակերպվել է առցանց ստորագրահավաք, որը ներկայացվելու է ՀՀ կառավարություն՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսանողների ուսման վարձավճարը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով:
Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Հարուցված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին Գետափնյա գյուղի տներից մեկում։
Գործող կառավարության հիմնական ուղենիշներից մեկը մշտապես եղել է՝ վիճակագրական թվերի մեջ փնտրել և գտնել դրական արձանագրում և դրա վրա կառուցել իրենց ամբողջ ասելիքը, ուստի այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ վարչապետ Փաշինյանը տնտեսության մասին խոսելիս շեշտադրում է ՀԴՄ-ների հանգամանքը, ինչը չեն կարող տնտեսության աճի կամ անկման ցուցիչ լինել, և ՀԴՄ-ն էլ նման պնդում անելու համար բավարար չէ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Բնակարանային գողություններ Գագարինում․ Սևանի ոստիկանների բացահայտումը։
Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված:
«Էդ մարդն իրա կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչև օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ շահումյանցիներին ուղղված մեղադրանքին:
Օրերս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով զբաղվել սահմանադրական ճգնաժամով:
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջեւում է:
Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ կինոն և հեռուստատեսությունը գլոբալ համաճարակի խոչընդոտների ֆոնին տարբերակներ են փնտրում վերադառնալ արտադրական գործընթաց, օսկարակիր կինոռեժիսոր Ալեքս Գիբնին վերջին չորս ամիսներին հանգիստ նկարահանում էր վավերագրական ֆիլմ Օֆելիա Հարությունյանի և Սյուզան Հիլինգերի հետ:
«Իմ քայլը» նիստ է անում. ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները ՔՊ գրասենյակի դիմաց են. ՈՒՂԻՂ
«Առաջիկա տարիներին կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին փաստաթուղթը միջազգային ճամփորդությունների ժամանակ կներկայացվի անձնագրի ու մուտքի թույլտվության հետ միասին»,- ասել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի խորհրդական Սերգեյ Գլագոլևը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երեք վարչական շրջաններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, ՀՀ Արմավիրի մարզում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
«Վերջին օրն է՝ 6 ամիս տևած, ամենաերկար, թերևս, արտակարգ դրության Հայաստանի պատմության մեջ, որը, կարելի է ասել, այդքան էլ արդյունավետ չէր, որովհետև մենք ունեցանք բավականաչափ շատ վարակված մարդիկ, զոհեր, մենք գրավեցինք առաջին տեղը եվրոպական երկրների մեջ 100.000 բնակչի շրջանում տարածվածության առումով կորոնավիրուսի, մենք տարածաշրջանում առաջին տեղ ենք գրավում թե՛ տարածվածության. և թե՛ մահացության առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության 6 ամսվա ընթացքում ի՞նչ բացթողումներ ու ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել: