Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին․ ՈՒՂԻՂ
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:
Հայտնի են դառնում ադրբեջանական կորուստների մասին առաջին տեղեկությունները: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը հայտնում է կորուստներից մեկի անունը՝ 1980թ․ ծնված փոխգնդապետ Մեհման Միրազիզ օղլու Շիրվանով (Mehman Mirəziz oğlu Şirvanov):
«Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով». ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, որ զսպվի հետագա ագրեսիան:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:
Ամբողջ ազգը պետք է դառնա ազգ-բանակ` հանուն մեր երկրի և պետականության. Գևորգ Գևորգյան. ՈՒՂԻՂ
Այս պահին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ հավաքվել են Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները՝ իրենց գործողությունները քննարկելու եւ համատեղ հայտարարությամբ հանդես գալու նպատակով։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ դժվար է կանախատեսել, թե Ադրբեջանը որքան ժամանակ դեռ կշարունակի իր ռազմական ագրեսիան, սակայն վստահ է, որ ՀՀ զինված ուժերն ավելի քան պատրաստ են՝ դիմագրավելու այդ ագրեսիային և արժանի հարված հասցնել։
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: ArmLur.am-ը զրուցել է գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
«Իրադարձությունները շատ արագ զարգանում են, և պետք է հասկանանք, որ՝ և՛ ըստ էության, և՛ արդեն պաշտոնապես՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո, նշանակում է՝ պատերազմի մեջ ենք»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
Ադրբեջանական մամուլը գրել էր, որ իրենց զինված ուժերը գրավել են 6 հայկական գյուղեր: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը հերքում է հակառակորդի տարածած լուրերը:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին հատուկ նիստ կգումարի: Հատուկ նիստին մասնակցելու նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել խորհրդարան:
Կայքի զրուցակիցը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել:
«Այսօր առավոտյան արթնացա ու իմացա Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի հայերով բնակեցված անկախ պետության վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին: Ադրբեջանական բանակի թիրախում է եղել նաև Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:
Ես և, կարծում եմ, նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, այդ թվում՝ պետական քաղաքական գործիչները, կարծես թե սպասում էին նրան, ինչ այսօր կատարվում է: Ինքս տեսնում էի նման սցենարի հնարավորություն, համեմատելով և վերլուծելով նախկին և վերջին շրջանի իրադարձությունների զարգացումը, կարծում էի՝ վաղ թե ուշ սկսվելու է:
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ–ից։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:
Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը եւ տեսանյութ հրապարակել։
Ակնհայտ է, որ այս գործողություններում իր առյուծի բաժինն ունի Թուրքիան. Տիգրան Աբրահամյան. ՈՒՂԻՂ
Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն այս պահին չկա:
Իմ հզոր մարտական ոգին ու կամքը Ձեզ հետ է, ու Ձեզ առաջնորդող: Ինչպես 1994-ին ենք հայր Ալիևին չոքացրել ու զինադադր է մուրացել, հիմա դրա տասնապատիկ անգամը կմուրան որդին ու հետևորդները, եթե համը հանեն: Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաղքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին: