Ընտրական քարոզաշավի պիկին` իշխանական քարոզիչները ուժերի գերլարումով արագորեն և ամենալկտի եղանակով լծվեցին սկզբում նման լուրի հերքմանը, հետո էլ իրենց մտադրությունների մանիպուլացմանը, որ իբր հայտարարագրումը որևէ կապ չունի հարկման հետ: Թեման մոռացվեց, եւ երեկ՝ երկու տարի անց, ժողվարչապետը իր թիմով կրկին հասատատում է, որ իրենց կառավարությունը ամեն օր գրանցում է ստի և մանիպուլիացիայի պատմական նոր ցուցանիշ:
Կառավարությունը մայիսի 7-ի նիստում, օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով 1 միլիարդ 473 միլիոն դրամ հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրի քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների առաջին և երկրորդ փուլն ավարտելու համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջին մտահոգությունը, որ հայտնել ենք Արցախի հարցում իր ոչ-կոմպետենտ, ոչ հստակ, ոչ թափանցիկ գործելաոճն է։
168.am-ի հարցին, թե Շտապ օգնության աշխատակիցները, որոնք այս օրերին, վտանգելով իրենց կյանքը, տեղափոխում և առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդներին, պարգևավճար ստացե՞լ են, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց.
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում եւ ընգծելով երկու ինստիտուտների միջեւ սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարեւորությունը, այս մասին տեղեկացնում է ՍԴ ֆեյսբուքյան էջը։
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Մայիսի 4-ից՝ արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո, Շտապ օգնության կանչերի թիվը չի ավելացել. 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու «Ռոմա»-ում և այդ մասին հայտնել է «Արսենալ»-ին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը չի կիսում այն տեսակետը, թե դիվանագետների աշխատանքը չափելի չէ կամ դժվար շոշափելի է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հերթական լրագրողը հնչեցրեց մոտավորապես էսպիսի հարց` ինչքա՞ն գումար պետք է ներդնի պետությունը «Ազգային փոխադրող» ստեղծելու համար:
Փաշինյանը ԱԺ-ում ակամա խոստովանեց, որ քիթը խոթել է բոլորի բանկերի հաշիվներ և չափում է, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչքան խնայողություն ունի. «Մենք դեպքեր ունենք գոնե հիսուն դեմք ունենք, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն և ավել ավանդ, եկել պետությանը հայտրարագիր է տվել, որ ինքը 26.000 դրամի կարիք ունի, իհարկե, ծրագրից օգտված 146.000 մարդու մեջ տոկոս չի կազմում։
Իշխանական թիմում լուրջ խմորումներ են զարգանում: Երեք թևերի բաժանված թիմում շարունակվում են ինտրիգները և լուրջ դժգոհություններ են հասունանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Քաղաքական թիմի ներսում նա մի քանի հոգու է միայն վստահում, իսկ մյուսներին անտեսում է այն աստիճան, որ շատ հաճախ նաև չի ընդունում կամ չի շփվում նրանց հետ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 7-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է:
Մանվել, նշածդ անդորրագրի փոխարեն փորձիր առնվազն մեկ փաստ հրապարակել, որ երբևիցե եղել ես «Ջազզվե» սրճարարանային ցանցի նախկին բաժնետեր Միքայել Մինասյանի աշխատասենյակում կամ ապօրինի շինարարությանդ հարցով երբևէ շփվել ես նրա հետ։ Միգուցե այդ դեպքում տարբերվես շարքային ֆեյսբուքյան ֆեյքից:
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ 3 ժամ տևողությամբ ընթացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքի քննությունը: Այդուհանդերձ, բողոքի քննությունը մեկ դատական նիստով չի ավարտվել. այն շարունակվելու է վաղը:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ի զարմանս շատերի՝ Հայաստանին հաջողվել է առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել ոչ միայն իր դիրքերն արտաքին քաղաքական, այլև միջազգային հարթակներում:
Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքին և արդյունքներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցել է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ։
Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել Արևեկլյան գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է օրենքով ամրագրել՝ վարկառուներին տրամադրել վարկային առնվազն եռամսյա արձակուրդ:
Մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:
Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկանում մայիսի 7-ին մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որտեղ անդրադարձավ «Փարոս» համակարգի շահառուներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Արթիկի տեքստիլ գործարանի աշխատակիցների հետ կապված խնդրին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հգրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։