Սոցապ նախարարությունը կարո՞ղ է վերականգնել Արթիկի տեքստիլ գործարանի աշխատողների խախտված իրավունքները. Պարզաբանում է Զարուհի Բաթոյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Արթիկի տեքստիլ գործարանի աշխատակիցների հետ կապված խնդրին:

Հիշեցնենք, որ նրանց հետ գործարանն աշխատանքային պայմանագիր չի կնքել, ինչն էլ դժգոհության պատճառ էր դարձել:

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե Սոցապ նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում նրանց իրավունքները վերականգնելու համար, Զ. Բաթոյանը նշեց, որ նախարարությունը 2013 թվականից աշխատանքային իրավունքների ոտնահարման վերահսկողության հետ կապված որևէ լիազորություն չունի:Այդ լիազորությունները դադարեցվել են Աշխատանքային տեսչական մարմնի լուծարման արդյունքում:

«Այսօր ունենք աշխատանքի տեսչություն, որը մեր ենթակայությամբ չի գործում, բայց  մինչև օրս, ցավոք, չուներ աշխատանքային իրավունքների պաշտպանության որևէ լիազորություններ և գործառույթներ: Բայց նկատի ունենալով արտակարգ դրության ռեժիմը և այն խնդիրները, որոնք բարձրացնում եք, ԱԺ-ն ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը: Դրանով մենք ավելի շուտ կարողացանք լիազորություններ տալ, որպեսզի այն քաղաքացիների դիմումների հիման վրա կարողանա ուսումնասիրություններ իրականացնել»,- ասաց նախարարը:

Նա քաղաքացիներին հորդորեց, որ աշխատանքային իրավունքների խախտման դեպքում կարող են դիմել վերը նշված տեսչական մարմնին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս