ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարճ մեկնաբանեց ԱԺ-ում առավոտյան տեղի ունեցած միջադեպը:
Ալեն Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին. ՈւՂԻՂ
Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ այս գումարման ԱԺ-ը քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն, որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բաղրամյան 19 հասցեում գտնվող հատուկ նշանակության դպրոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 4-ի «բ» և 3-ի «ա» դասարանների աշակերտների միջև։ Դասղեկը և տնօրինությունը խիստ վրդովված են…»:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը. ՈւՂԻՂ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում:
«Պառլամենտ է. շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բոլորն էլ մարդ են, ունեն նյարդայնանալու իրավունք, այնուամենայնիվ, պետք է կրքերը հանդարտվեն եւ Ազգային ժողովը վերադառնա բնականոն աշխատանքին»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվել է…
Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի իրավապահներին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում խմբակցության ղեկավարին ուղղված ապտակի առնչությամբ՝ հետաքրքվեցինք ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589:
Վարչապետի ներկայությամբ ԱԺ դահլիճում պատգամավորին հարվածելը չի կարող հարգանքից լինել. Դավիթ Խաժակյան
«Պարո՛ն վարչապետ, բա եթե համակարգում դավաճաններ կան, ինչպե՞ս են դավաճանները թալանածը հետ բերելու». Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
Բելառուսում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետները հստակեցվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում հայտնել է, որ ընտրություններն առաջարկվում է անցկացնել օգոստոսի 9-ին:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական համակարգը կոլապսի մեջ է, որը լրջագույն խնդիր է հենց ոլորտի պատասխանատուի համար:
Մայիսի 7-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով, երբ մեկ տարի առաջ Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ լրագրողներն իրեն հարցնում էին, որ, եթե պատգամավոր չլինես, ի՞նչ կասես այդ ծրագրի մասին, ինքը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ՝ հիմա, վարվել ու վարվում է նույն կերպ՝ ասում է բաներ, որոնցում ինքը համոզված է, և որոնց վերաբերյալ իր գիտելիքները բավարարում են:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում իր ելույթի սկզբում նախ՝ անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հայտարարությանը, թե տարբեր խնդիրներով իրեն քաղաքացիներ են զանգահարել, որովհետև նրանց ուղղորդել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, ապաքինվել է ևս 33 մարդ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում այսօր ծեծկռտուք սկսվեց, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը։
Ծեծկռտուքի կադրերից երևում է, թե ինչպես են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:
Ունենք աննախադեպ իրավիճակ, պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում, կամ ավելի ճիշտ միմյանց խորթ են։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 917 հազար 944-ը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Պարետի որոշմամբ, Շահումյանի շրջանի որոշ գյուղերում կիրառվող սահմանափակումներն ունեն նաև բացառություն:
Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը:
Մայիսի 7-ին, ժամը 07:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Դար 21» հեռուստաընկերության դիմաց, հաստաբուն ծառն ընկել է երթևեկելի հատված և խանգարում է երթևեկությանը:
Մայիսի 7-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։