«Օրենքում ասվում է, որ երկու հոգու երաշխավորությունը, իսկ առանձնապես վստահելի մարդկանց դեպքում՝ նույնիսկ մեկ հոգու երաշխավորությունն է հերիք, որ փոխեն խափանման միջոցը, այս դեպքում չորս հոգի են եկել»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Մի շարք ռեստորատորներ մայիսի 5-ին հռչակագիր են ստորագրել` առաջարկելով տարեկան վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը։ Նախաձեռնության հեղինակը Ռեստորանների հայկական միությունն է։
«Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահն եմ, և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այս հանգամանքն է, որ ինձ՝ Արցախի հերոսի և երկու հայկական հանրապետության նախագահի, երաշխավորում են մարդիկ, և հանկարծ ես մի քայլ եմ անում, որն ուղղակի իմ հեղինակությունը զրոյի եմ անում»:
Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:
Փարիզյան ՊՍԺ ֆուտբոլային ակումբից Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
«Ցանկանում եմ անդրադառնալ Եգորյանի ռեպլիկներին, թե ագրեսիվ վերաբերմունք եմ ցուցաբերել: Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել, այլ պատասխանել եմ դատախազ Բաղդասարյանի այն ռեպլիկներին, որ այստեղ մեզ դատում են ոչ թե Շուշիի գործով, մայիսի 8-ի գործով, այլ մեկ այլ գործով»:
Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, «Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց Մահաթմա Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը։ Այն կտեղադրվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։
ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանն անդրադարձել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակին ռուսական մամուլում, Իլհամ Ալիևի հայտարարությանը և այդ թեմայի առնչության Հայաստանի իշխանությունների լռությանը:
Հայաստանի ծանրամարտի մեծահասակների և երիտասարդների հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքը:
Հայասանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախի Հանրապետությունում։
Վարչապետներն այսօր դատարանում վերահաստատել էին նախապես ներկայացրած իրենց դիմումներում նշված դիրքորոշումը, համաձայն որի՝ պատրաստ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դեպքում երաշխավորել վերջինի պատշաճ վարքագիծը և մասնակցությունը դատական գործընթացներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ցանկանա անդրադառնալ Ազգային ժողովում այսօր կատարված խայտառակ ծեծկռտուքին և քաշքշոցին։ Դրան թող քաղաքական գնահատական տան քաղաքական գործիչները և քաղաքական ուժերը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ծննդյան օրվա կապակցությամբ, նվիրեց կարմիր վարդեր, ապա ներողություն խնդրեց սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար ու Զոհրաբյանին կոչ արեց իր գեղեցկությամբ միշտ լինել խորհրդարանում:
Մոտ երկու ամիս դադարից հետո այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները ներկայացրեցին ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ, ապա նաև գրավով Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր չցանկացավ անդրադառնալ առավոտյան խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը Շուշիի ազատագրման օրը նշանակելը շատերի համար զարմանալի էր, անսպասելի: Եղան մարդիկ, որոնք դա անգամ դասալքություն որակեցին՝ նշելով, թե Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրած մարդկանց այսօր դատարանում լինելը միայն կարող է թշնամիներին ուրախացնել:
Ապրիլի 29-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը.
Այսօր առավոտվանից 4-5 անգամ Analitik.am-ի խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 942 հազարը:
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա»։ Կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:
Ֆրանսիայից հումանիտար աջակցության ինքնաթիռը ուղևորում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ):
Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար նախկին վարչապետների ներկայացրած անձնական երաշխավորության միջնորդությունը վկայում է, որ մարդիկ աստիճանաբար հասկանում են, թե ինչքան աբսուրդային է ընդհանրապես մեղադրանքը, իսկ դրանից ավելի անհեթեթ է ընտրված խափանման միջոց կալանքը:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում` մասնակցե՞լ նիստերին, թե՞ ոչ: Նույնը վերաբերում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որն այսօր տեղի ունեցած միջադեպից հետո լքեց նիստերի դահլիճը:
«Ընդհանրապես աշխատողներն աշխատում են մեկ օր, և երեք օր ազատ են: 80%-ն աշխատողների: Եվ ոչ մեկն իրենց չի կարող վերահսկել աշխատանքային օրվանից դուրս, թե իրենք ինչով են զբաղվում: 90%-ը երիտասարդ է: Սա նշանակում է, որ առնվազն 50%-ն իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմպտոմատիկ է լինելու և չի երևալու, և մարդ կարող է ուղղակի աշխատել, լինել վարակակիր: 90%-ն է երիտասարդ, տարիքը՝ մոտավորապես 22-23 տարեկանից մինչև 35 տարեկան են: Սա է խնդիրը»:
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդես եկավ ելույթով: Նա նախ՝ շնորհավորեց բոլորին Շուշիի հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև, իր խոսքով, 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության 2-րդ տարեդարձի առիթով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջնորդին և ժողովրդին։