Բաժիններ՝

Թրամփն Ազգային հետախուզության բարձր պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանը ներկայումս ԱՄՆ Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն և Կալիֆորնիայի Հարավային շրջանում Միացյալ Նահանգների դատախազի օգնական:

Բացի այդ, Հովակիմյանն Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի հանձնակատարն է․ այդ պաշտոնում նրան առաջադրել էր Դոնալդ Թրամփը, որը 2018-ին հաստատվել է Սենատի կողմից։

Կարիերայի սկզբում Հովակիմյանը զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս