Մահացել է Երջանիկ Աբգարյանը
Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկանում մայիսի 7-ին մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Երջանիկ Աբգարյանը մահացել է այս գիշեր՝ երկարատև հիվանդությունից։ Մայիսի 8-ին՝ ժամը 18։00-ին տեղի է ունենալու նրա հոգեհանգստի արարողությունը»,- նշեց Մուսինյանը։