2019թ. հուլիսի 25-ին չկայացավ A&R տուրիստական ընկերության Երևան-Հուրգադա չարթերային թռիչքը: Ճամպրուկներով և հանգստի տրամադրությամբ քաղաքացիները միայն օդանավակայանում պարզեցին, որ չվերթը չի կայանալու: Ավելին, պարզվեց, որ ավելի վաղ ընկերության չվերթով Հուրգադա հասած ուղևորները, որոնք հենց հուլիսի 25-ին էլ պիտի վերադառնային, չեն վերադարձել, որովհետև Հուրգադա-Երևան թռիչքը ևս չի կայացել:
Կոմիտասի մշակմամբ մեզ հասած հայկական ժողովրդական երգերը հաճախ են հնչում տարբեր գործիքավորմամբ ու մոտեցմամբ:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։
Մայիսի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արմավիրի բաժնում նույն հիվանդանոցից մեկ ժամվա ընթացքում երկու ահազանգ ստացվեց:
Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության անպատասխան թողեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցը, թե արդյոք բանակցությունների սեղանին դրվա՞ծ է ԼՂ հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը «խլելու» կապակցությամբ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2015 թվականին կարող էր գլխավորել Մեքսիկայի հավաքականը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումից հետո հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին, իսկ հանդիպման մասին ընդամենն ասել էր՝ «Սուրճ էինք խմում»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվող հեռախոսազանգերն 2019 թվականին աճել են 2 անգամ։ Մասնավորապես, 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2,086, 2017-ին՝ 1,876, 2018-ին՝ 2,802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է՝ դառնալով 6,210 հեռախոսազանգ:
TK & Partners իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի պնդմամբ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը դեռևս իրավաբանական ուժ չունի, բայց արդեն ներդրողները սկսել են զգուշավորություն ցուցաբերել գործարքների նկատմամբ:
Իսպանական երկու գրանդ ակումբների` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզաբազա:
ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր նիստի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի) կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
ժամեր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթացող նիստում մեղադրող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ Արթուր Այվազյանին (Մանախ) դատապարտել 2 տարի 3 ամիս 1 օր ժամանակով ազատազրկման։
«ՀՀ արտաքին քաղաքականությունը մարտահրավերային է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից վերջին երկու տարիներին իրականացվող արտաքին քաղաքականությանը։
Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցներից մեկում առաջին անգամ ուսումնական ծրագրում ընդգրկվել է «ֆուտբոլ» առարկան:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս ամերիկյան «Freedom House»-ի հրապարակած Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցներին։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկայինհամակարգնավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության:
Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։
Նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` այսօր հասարակության ուշադրության կենտրոնում է հատկապես փակ հաստատություններում գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը:
168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով ադրբեջանական կիբեր հարձակումներից՝ նշեց, որ այժմ հիմնականում անցել են օգտատերերի հաշիվները կոտրելուն:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի ոլորտներում գրանցված ձախողումներին: Նա կրկին անդրադարձավ քաղաքացիական ավիացիայի ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ այնտեղ առկա ձախողումներն ակնհայտ են:
«Ամեն տարի հեղափոխական Կառավարության հաշվետվությունը քննելիս՝ ուզում եմ Կառավարության գործունեությունը դիտարկել հետևյալ տեսանկյունից, թե որքանո՞վ է մեզ հաջողվել՝ պետությունը, որը հարստահարող ու կեղեքող ռեժիմի ձեռքում էր, վերադարձնել հանրությանը: Ի՞նչ է արել Կառավարությունը, որպեսզի հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացված ունեցվածքը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը լուր հրապարակեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նրան այնտեղ մտնելիս տեսել էր կայքի լրագրողներից մեկը:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է Վանեցյանն այսօր հրավիրվել ՀՔԾ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 848 հազար 771-ը:
Դատարանների կողմից հնչեցվող՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» ձևակերպումը, մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանի շուրթերից այլ երանգ է ստանում՝ Հայաստանի Հանրապետության անունից։