
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» փոխարեն՝ կարող էր գլխավորել Մեքսիկայի հավաքականը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2015 թվականին կարող էր գլխավորել Մեքսիկայի հավաքականը:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ մարզիչն առաջարկ է ստացել այն ժամանակ, երբ հեռացավ «Բորուսիայից», բայց հրաժարվել է, քանի որ ցանկանում էր աշխատանք ստանալ Պրեմիեր լիգայում: Յուրգենը սպասել է «Լիվերպուլի» առաջարկին և սկսել է մարզել «կարմիրներին»:
Կլոպի գլխավորությամբ մերսիսայդցիները նվաճել են Չեմպիոնների լիգան:
2019/20 մրցաշրջանում, որը դադարեցվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, «Լիվերպուլին» վեց միավոր էր մնացել չեմպիոնությունը նվաճելու համար:
52-ամյա Կլոպի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը