Բաժիններ՝

«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են ակումբների մարզաբազաներ

Իսպանական երկու գրանդ ակումբների` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզաբազա: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն և բնակություն կհաստատեն ակումբների մարզաբազաներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

https://www.facebook.com/fcbarcelona/posts/10159040164399305

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս