
«Շնորհակալություն, ցտեսություն». Վանեցյանի պատասխանը՝ ՀՔԾ-ին

Քիչ առաջ լրատվամիջոցներից մեկը լուր հրապարակեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նրան այնտեղ մտնելիս տեսել էր կայքի լրագրողներից մեկը:
ՀՔԾ-ից լուրը ճշտել չհաջողվեց, սակայն 168.am– տեղեկություններով` լուրը համապատասխանում է իրականությանը:
Ավելին, Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված:
Նրան տեղեկացրել են, որ նյութեր են նախապատրաստվում, և որ իր անունը ևս շրջանառվում է, ու 10 օրվա ընթացքում կտեղեկացնեն` քրեական գործ հարուցելու են թե ոչ: ՀՔԾ հրավիրելու նպատակն ըստ էության դա է եղել:
Ըստ մեր տեղեկությունների` ԱԱԾ նախկին տնօրենը ցուցմունք չի տվել:
«Շնորհակալություն, ցտեսություն»,-ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն: