ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է մասնակցելու ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին

ՀՀ ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր նիստի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ առաջարկն ուղարկել են, ենթադրում է, որ այն կընդունվի:

Նիստը նշանակված է երկուշաբթի օրը՝ մայիսի 11-ին ժամը 13:00-ին:

Հանձնաժողովի նիստին վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031