«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետերը, մի շարք արտգործնախարարներ և այլն:
Յունիբանկը թարմացրել է անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգը /վարկարժանության գնահատական/՝ ներդնելով արհեստական բանականության տեխնոլոգիան:
Ըստ Mundo Deportivo-ի, եթե Կոուտինիոյի վնասվածքից վերականգնումը գնում է ըստ պլանի, նա հունիսի կեսերին կկարողանա վերադառնալ խաղադաշտ: Հավանաբար, նա կխաղա Բունդեսլիգայի վերջին տուրերի հանդիպումներում:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեղադրանքով քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
«Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կրկնության տեմպ։ Եվ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում 15 օրից կունենանք 11.200 դեպք։ Եվ մեր խնդիրն այդ թափը կոտրելն է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, դրա իմաստը չկա։ Թեստավորվում են ցուցումների համաձայն։
Իրանում մայիսի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 392-ով՝ ընդհանուրը դառնալով 129 հազար 341:
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ՝ ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման մասին։
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։
Մայիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աշխարհի տարբեր երկրներից առողջապահության ոլորտի ավելի քան 40 հազար աշխատակից մասնակցություն կունենա մալարիայի դեմ երկու դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկմանը COVID-19 վարակի կանխարգելման արդյունավետությունը պարզելու համար:
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը. Այն, սակայն, հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։
Տղա ջան, գործ արա, նախարար ես (գոնե հրամանգրով) համարվում։ Թե՞ պարգեւավճարներդ արդեն ամբողջությամբ բավարարում է, որ չարտագաղթես։
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է արձագանքել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գրառմանը՝ գրելով. «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն ?`
Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա:
Շնորհակալություն եմ հայտնում նաև արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:
Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Շատ բնական գործընթաց է, երբ ԿԳՄՍ փոխնախարարը բնակելի շենքի բակում աշխատանքից ազատված ԲՈԿ ղեկավարի հետ «ռազբոռկա է» սարքում և «ատչյոտ» ուզում: Որովհետև դրանից առաջ աշխատանքից ազատված պաշտոնյային ֆեյսբուքում ծաղրում էր ԿԳՄՍ նախարարը: Որովհետև ԱԺ-ում քննադատական խոսքի համար ողջ խմբակցությամբ պատգամավոր են ծեծում:
ՍԴ նախկին անդամ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր անդրադառնալով ԳԽ-ի կազմավորման 30-ամյակին՝ հիշեց, որ, երբ նոր էր կազմավորվել Գերագույն Խորհուրդը, մի քանի պատգամավոր «ճղճղված» ջինսերով են գնացել նիստին, ինչն իրեն զայրացրել է:
«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Մենք մայիսի 20-ի դրությամբ ունենք երեխաների մոտ հաստատված 270 դեպք։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն, պետք է պաշտպանենք բոլորին։
168.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ բեկանել է Վահագն Աբգարյանին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Երևան-Սևան ավտոճանապարհին մայիսի 18-ին Երևանի 43-ամյա բնակչին միջին ծանրության հրազենային վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 37-ամյա տղամարդ:
Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում:
Ցավալի է գիտակցել, որ բարոյալքման ու պառակտման անթույլատրելի կորը վաղուց ենք անցել։ Ու դրա մեջ Փաշինյանի իշխանության մեղքը չտեսնելը բարոյական, քաղաքական ու տրամաբանական ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրեց 5 խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին։
Այսօր լրանում է Գերագույն Խորհրդի կազմավորման 30-ամյակը, որի առթիվ Մամուլի ազգային ակումբը հրավիրել էր «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով հասարակական քննարկում՝ ԳԽ նախկին պատգամավորներից մի քանիսի մասնակցությամբ:
Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին:
«Տավուշ տեքստիլի» դիմակների արտադրամասերին ոչինչ չի սպառնում, դրանք գտնվում են Բերդում և Արծվաբերդում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: