Երևանի քաղաքապետ Հայկ Մարության կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են՝ Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը.
«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:
Բնական է, որ որևէ արձագանք չկա, ինչպես որ՝ սկսած 1988 թվականից, իմ առաջարկների հետ կապված չկա արձագանք: Սա մեր իշխանությունների «սուրբ» մոտեցումն է, երբ մենք դառնում ենք իշխանություն, մեզ մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ են սկսվում: Մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել, տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել:
Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:
ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին արդեն Հայաստանում է:
Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։
«Աֆման» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները:
Արդարադատության նախարարությունը շարունակում է էլեկտրոնային արդարադատության ներդրմանն ուղղված աշխատանքները՝ գործարկելով Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448:
Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն:
Թայլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածության, այնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել:
Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։
Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առայժմ անդրադառնալով Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները. գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքը բացասական է:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերին և համեմատել այն հարևան պետությունների հետ:
«Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ գիտական համեմատության համար, այնուամենայնիվ գրեմ. ըստ Worldometer կայքի՝ 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով Հայաստանը այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է.
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին:
ԱՄՆ-ի իմունոթերապևտիկ «Inovio Pharmaceuticals» ընկերությունը չորեքշաբթի՝ մայիսի 20-ին հայտնել է, որ իր փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսային վարակի դեմ հանգեցրել է պաշտպանական հակամարմինների ստեղծմանը և իմունային համակարգի արձագանքին մկների և ծովախոզուկների մոտ, որոնց վրա իրականացվել են փորձերը:
Չէ, բայց իրոք ջղայնանալու առիթ է, էլի. ինձ մեր ոստիկանները այսօր չթույլատրեցին հայ հոգեւոր-մշակութային ժառանգության արժեքներն այցելելու՝ այն դեպքում, երբ ՈՉ ՄԻ վտանգ դա չէր կրում համաճարակային առումով, իսկ «բարձրաստիճանները» տասնյակներով քեֆ են անում, մի հատ էլ՝ լուսանկար հրապարակում։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ուղիղ
Հարձակվողը նախ լինգով հարվածել էր վերջինիս գլխին, հափշտակել ձեռքի պայուսակը, ապա մեքենայով վրաերթի ենթարկել ու շտապ մեծ արագությամբ հեռացել։ Տուժողի աղաղակների արդյունքում` բնակիչների զանգով ժամանած շտապօգնության բրիգադը տուժողին տեղափոխեց հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում է նաև Ոստիկանությունը։
Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք:
Մայիսի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: