Բրիտանիայում սկսել են COVID-19-ի դեղամիջոցի գլոբալ փորձարկում
Աշխարհի տարբեր երկրներից առողջապահության ոլորտի ավելի քան 40 հազար աշխատակից մասնակցություն կունենա մալարիայի դեմ երկու դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկմանը COVID-19 վարակի կանխարգելման արդյունավետությունը պարզելու համար:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մայիսի 21-ից փորձարկումը սկսվում է բրիտանական Բրայթոն և Օքսֆորդ քաղաքներում, ասված է «Mahidol Oxford»-ի (MORU) հաղորդագրության մեջ:
«Լաբորատոր հետազորությունները ցույց են տալիս, որ այդ երկու դեղամիջոցները կարող են լինել արդյունավետ COVID-19-ի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Թեպետ համոզիչ ապացույցներ չկան: Չնայած դրան, դեղամիոցները լայնորեն կիրառվում են մի քանի երկրներում, այնպես որ պարզել, թե արդյոք դրանք կարո՞ղ են պաշտպանել կորոնավիրուսից, չափազանց կարևոր է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից և Հարավային Ամերիկայից առողջապահական ոլորտից ավելի քան 40 հազար աշխատակից ուղիղ ձևով կոնտակտի մեջ կլինեն կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Նրանք երեք ամսվա ընթացքում կստանան այդ դեղամիջոցները: Այս փորձարկման նպատակն է վերջանական հասկանալ՝ այդ երկու դեղամիջոցը արդյունավե՞տ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե ոչ: