
Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հուլիսի կեսին

Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը երկրում իջնում է, հետևաբար, աստիճանաբար հանում ենք սահմանափակումները: Ներքին տուրիզմը կվերաբացվի մայիսի վերջին, և մենք հույս ունենք, որ հունիսի կեսերից ավիահաղորդակցությունը վերականգնվի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ»,-ասել է նա: Նախարարը նշել է, ո Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք աշխարհում առաջիններից են սկսել նախապատրաստությունը զբոսաշրջային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար:
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 152 հազար 587 դեպք: Մահերի թիվը կազմում է 4 հազար 222: