Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանում համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակին, և ընդգծել, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել հակաճգնաժամային կառավարություն:
Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է կատալոնացիների հնարավոր տեղափոխությունների վերաբերյալ իր մտքերով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն:
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տեղափոխության մասին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բռնցկամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից, վարկեր տրամադրելու պատրվակով, տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը Ժոաո Ֆելիքսը խոսել է Լա Լիգայում մրցաշրջանի վերսկսման մասին: «Ֆուտբոլիստները շատ լավ են զգում և շատ ուրախ են, որ կրկին խաղում են:
«Որքան գնում է, նկատելի է դառնում այն, որ Փաշինյանը դառնում է ավելի անհավասարակշիռ: Շատ խոսակցություններ կան օդում կախված և չկախված, թե ինչ ձևով է նա խոսում իր ենթակաների հետ, անընդհատ լինում են ներվային պահեր, երբ կուտակված մաղձը Փաշինյանը թափում է կա՛մ պատգամավորների, կա՛մ նախարարների, տեղակալների վրա: Եվ շատ հնարավոր է, որ որոշ մարդկանց նյարդերը չդիմանան, և իրենք փորձեն իրենց սեփական արժանապատվության պահպանման համար կա՛մ հրաժարական տալ, կա՛մ բևեռներ ձևավորել իշխանությունում, որ կարողանան ինքնապաշտպանվել, որովհետև շատ դեպքերում հրաժարականը կարող է օգուտ չտալ, և քրեական գործեր հարուցվեն: Իսկ մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում բացարձակապես անմեղ մարդկանց գլխին կարելի է ինչ-որ գործեր սարքել, բանտ նստեցնել, երկար կալանքի տակ պահել: Այսինքն՝ իրենք դա տեսել են, զգում են, և փորձում են ուղղակի հարմար տարբերակներ գտնել նահանջի, եթե չստացվի, արդեն ինչ-որ քաղաքական պայքար ծավալեն»:
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ կարող էր ստորագրել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալային, երբ նա հանդես էր գալիս «Պալերմոյի» կազմում:
«Hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն:
Օրերս տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ ղեկավարներն անդրադարձան վերջին ամիսներին ինտենսիվացած գազային դիսկուրսին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս ելույթից օրեր առաջ ասել էր, թե կարելի էր ակնկալել, որ գազի հարցի բարձրացման ամենահարմար ժամանակը չէ, իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, կրկին նշեց, որ համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էդմիլսոնը խոսել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Կասեցված լիազորություններով դատավոր Դավիթ Գրիգորյանին առնչվող մեղադրանքը և դրա հիման վրա հարուցված քրեական գործը, որն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Դ. Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ իր պաշտպանյալը թե նախաքննության ընթացքում, և թե ընդհանրապես չի ընդունել առաջադրված մեղադրանքը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ «Որևէ հանցավոր արարք կամ հանցակազմի տարրեր պարունակող գործողություն նա չի կատարել: Այդ մեղադրանքն ամբողջովին անհիմն է և իրականությունից հեռու»:
Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհի պատճառը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական եզրակացության, սերվերային սենյակում եղած կրակի փոքր բռնկումն է եղել: 168.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին կատարել 5 փոփոխություն վերսկսվող բարձրագույն խմբի մրցաշարում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի քաղաքացիներ, այսօր ուժի մեջ է մտնում բռնության կոչերը քրեականացնող օրենքը։ Հույս ունեմ, որ այս օրենքը շուտով կդառնա կանխարգելող նշանակություն ունեցող գործիք, և ոչ պատժիչ։ Լինենք ավելի հանդուրժող միմյանց և այլոց նկատմամբ։ Բռնության արդարացումը և քարոզը այսուհետ բերելու է ոչ միայն անցանկալի լարվածության և հանրային հարաբերությունների խաթարման, այլև շատ կոնկրետ քրեական պատասխանատվության։
ՀՀ Կառավարության որոշմամբ Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ:
Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Երևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են: Տեղեկությունը լրատվամիջոցներին էր փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ամնձին, որը վարկ ձևակերպելու հարցում օգնելու պատրվակով քաղաքացուց վերցրել էր 150.000 դրամ, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել էր գումարին և դիմել փախուստի։
Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Գրիշա Թամրազյանը՝ ընդգծելով, թե հարցաքննություն չի եղել:
Անցյալ շաբաթ Թուրքիայում մեծ բանավեճ բռնկվեց այն բանից հետո, երբ էրդողանամետ թուրքական իսլամիստական «Գերչեք հայաթ» («Իրական կյանք») ամսագիրը հայտարարեց, որ վիճահարույց թուրք Իմամ Ֆեթուլլահ Գյուլենը 1965 թ․ մայիսի 6-ին նամակ է գրել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Նամակը ներառված է ամսագրի 176 էջանոց հատուկ համարում, որը պատկանում է իշխանամետ «Ենի սաֆաք» թերթի խմբագրական խմբին, որն էլ պատկանում է Թուրքիայի նախագահի փեսայի ընտանիքին։
Երևանի կենդանաբանական այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին: