ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից:
Մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նստել է Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի 4-րդ հարկի արտաքին պատին ամրացված օդորակիչի շարժիչի վրա։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցնում է, որ Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է։
Համավարակով պայմնավորված` հունիսին կարող է փակվել բեռլինյան «Թեգել» օդանավակայանը:
Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված:
Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում:
Այսպիսի կոտլետ դեռ չեք փորձել:
ԱՄՆ-ում Լաբրադոր ցեղատեսակի շանը շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում: Այս մասին հաղորդվել է ТСН-ի ռեպորտաժում:
«Այս տեսահոլովակը նվիրվում է հպումներին»,- այս արձանագրությամբ է սկսվում Հարրիի նոր տեսահոլովակը: Watermelon Sugar երգը հայտնվել է երգչի երկրորդ՝ Fine Line սոլո ձայնասկավառակում, որը թողարկվել է անցյալ տարվա վերջին: Եվ ահա հինգ ամիս անց One Direction-ի նախկին անդամը երգը ներկայացրել է վառ տեսահոլովակով:
Մեքսիկական Նուևո-Լեոն նահանգում արտասովոր ձևի կարկուտ է եկել: Դրանք ունեցել են կորոնավիրուսի ձև: Տեղի բնակիչները որոշել են, որ այդպես «Աստված հիշեցնում է մարդկանց մնալ տանը» կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, գրում է Daily Mail-ը:
Իսպանական Նավարայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ վերամշակման բարձր մակարդակ ունեցող մթերքները նպաստում են բջիջների ծերացմանը: Փորձին մասնակցել են 57-91 տարեկան 886 մարդիկ, գրում է La Vanguardia-ն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով:
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ:
Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով:
Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Արտագնա տուրիզմի համար սահմանները փակ են, սակայն, եթե անգամ որոշ երկրներ հիմա սահմանները բացեն, կրկին հնարավոր չի լինի տեղաշարժվել, քանի որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 200-300 դեպք է հաստատվում, իսկ արտերկրում այս ամենը տեսնում են և արգելելու են մուտք գործել իրենց երկիր։ Օրինակ, Ռուսաստանն անժամկետ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելել է իր երկրի տարածք։ Հիմա Չինաստանում վիճակը նորմալ է, մարդիկ կան, որ աշխատում էին, սովորում, պետք է գնային, բայց Չինաստանը չի թողնում։ Քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարգավորվել՝ խոսել արտագնա, ներգնա տուրիզմից, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, ապա արդյո՞ք այլ երկրի քաղաքացիները, նայելով Հայաստանում վիրուսի թափ հավաքելը` ռիսկ կանեն գալ ու հանգստանալ»,- ասաց «Էկոնոմ տուրի» տնօրենը՝ տեղացիների՝ այս կամ այն շրջանում հանգստանալը նույնպես ռիսկային համարելով։
Հայաստանի գործող Կառավարությունն ի սկզբանե անգամ խաղաղ պայմաններում չուներ գործողությունների պլան, էլ ուր մնաց՝ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակների պարագայում։ Այն մարդիկ, որոնք այսօր կոչված են երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելու, երբեք նման բան չեն արել, նրանց հիմնական մասը չգիտի՝ ինչ է պետական համակարգը, որևէ նշանակալից հասարակական պետական ձեռքբերում չի ունեցել, բանակում չի ծառայել, ուստի այդ մարդկանցից ակնկալել, որ իրենք ճգնաժամային պայմաններում կկարողանան հավասարակշռված և ադեկվատ որոշումներ կայացնել, պետք չէ։
Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։
«Երբ կողմերը պատրաստ լինեն փոխզիջումների, այն ժամանակ էլ հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ վերջին մի շարք ուշագրավ հայտարարություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: