IDC-CDI-ն բանաձև է ընդունել, որում Արմեն Աշոտյանի առաջարկով 2 դրույթ է ներառվել, այդ թվում՝ երեկվա դեպքերի

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև այս ամենախոշոր համաշխարհային քաղաքական ընտանիքներից մեկի նախագահը, գլխավոր քարտուղարը, Սլովենիայի և Հունգարիայի վարչապետերը, մի շարք արտգործնախարարներ և այլն:

Քննարկման ընթացքում հակիրճ ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ քաղաքական ու քաղաքացիական ազատությունների սահմանափակման իմաստով (երեկվա դեպքերը՝ վառ օրինակ):

Կազմակերպությունն ընդունել է բանաձև, որի մեջ իմ առաջարկությամբ ներառել է 2 դրույթ՝ համավարակի պատրվակով հիմնարար իրավունքների սահմանափակման և քաղաքական մրցակիցներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ կետ 14, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պանդեմիկ զինադադարի կոչին հետևելու անհրաժեշտության մասին՝ կետ 15 (սա էլ ժամանակին առաջարկել էի մեր ԱԳՆ-ին, իրենք չարեցին…):

Ընդունված բանաձևը՝ այստեղ.»:

Երեկ մասնակցել եմ Միջազգային Կենտրոնամետ Ինտերնացիոնալի (IDC-CDI) Գործադիր հանձնաժողովի նիստին, որին մասնակցում էին նաև…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 21. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս