ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:
Դու պատասխան ես տալու ինչպես ժողովրդին՝ քո ապիկար և հանցավոր գործունեության համար, որի պատճառով վարակի թվերը Հայաստանում օրական կտրվածքով այլևս հարյուրներով են չափվում, այնպես էլ ինձ՝ քո վերին բացվածքով թույն շաղ տալու համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցեր են ուղղվել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության մասին, որի համաձայն՝ այժմ ակտիվորեն քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման նախագծեր, որոնք ենթադրում են փուլային կարգավորում։ Դեսպանն ուղղակիորեն չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կիսում է այդ տեսակետը:
Ես կոնկրետ անձի մասին չեմ ցանկանում խոսել. դա երկրորդական հարց է այս պահին։ Տվյալ պահի խնդիրը հանրային համաձայնության գալն է։ Գործող վարչապետն ունակ չէ երկրում թեկուզ ժամանակավոր համաձայնության մթնոլորտ ստեղծել։ Նրա մնալը նշանակում է՝ շարունակել պառակտել հասարակությունն այս ծանրագույն ժամանակաշրջանում։ Մեզ պետք է նորմատիվային լեքսիկա գործածող, ատելության խոսք չարտաբերող, ուրիշների տեսակետը լսող, հավասարակշռված խառնվածք ունեցող վարչապետ։ Հիմա դա է կարևոր։ Գործող վարչապետի կառավարման ամեն օրն ավելի է խորացնում հանրային պառակտումը։
Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր կանոնները։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
Գործակալ Վագներ Ռիբեյրոն, ով աշխատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության վրա, կիսվել է իր կարծիքով իր հաճախորդի ապագայի վերաբերյալ:
Այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձավ օգտատերերի այն հարցերին, որոնք վերաբերում էին ԱՄՆ վիզա ստանալու համար կրկին դիմելու հնարավորությանը, ընթացակարգին, ինչպես նաև այն դեպքերին, երբ քաղաքացիները դիմել են, վճարել են վիզա ստանալու համար անհրաժեշտ միջնորդավճարը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ գործընթացը կանգ է առել:
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։
Վաղուց բարի ավանդույթ է դարձել այն, որ ՀՀ ներսում տեղի ունեցող ցանկացած իրադարձության հետ կապված իր անհատական վերաբերմունքն է դրսևորում Նիկոլ Փաշինյանը՝ դա կլինի կորոնավիրուսը, երկրում առկա մեկ այլ էսկալացիոն երևույթ, թե ուղղակի շարքային հաշվետվություն։ Փաշինյանը փորձում է նմանօրինակ քայլերով շարքային հանրույթի մոտ ստեղծել իր քաղաքական նկրտումներից բխող իմիտացիոն ֆոն։ Ներքաղաքական զարգացումները հուշում են, որ իշխանությունները խուճապի մեջ են և օրըստօրե հասկանում են, որ կորցնում են կառավարման ղեկը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է անձամբ թեմայի մեջ մտնել և ժողովրդին հիշեցնել, որ «ժողովուրդն է նրան բերել իշխանության»։
Քիչ առաջ Նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արայիկ Հարությունյանը:
Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Որոշում է կայացվել միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ նրան ծառայությունից ազատելու համար:
Իմ պատկերացումը շատ հստակ է․ այս կառավարությունը և հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու և ստեղծված իրավիճակին ոչ համարժեք։ Վարչապետը հանրային մոբիլիզացիա և համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում և ատելություն է քարոզում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 113 հազարից:
Քիչ առաջ մեկնարկած ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասաց, որ Հայաստանին հատկացված 5,4 մլն ԱՄՆ դոլարի աջակցությունից բացի, լինելու են նաև դրամաշնորհային ծրագրեր։
«ԱՄՆ-ը ևս 1 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում։
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։
Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։
France Football-ը նշել է ֆուտբոլի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց:
Ես կարծում եմ, այս պահին՝ ոչ։ Եվ մի կողմ դրած սուվերենության հետ կապված հարցերը, որտեղ, իհարկե, պատասխանը ակնհայտ է, բայց այստեղ կա նաև ուրիշ խնդիր։ Իսկ միությունը ինքը պատրա՞ստ է գործնական իմաստով գալ միասնական, խորը ինտեգրացված կանոնների։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև դա բավականին բարդ, երկարատև և ծանր աշխատանք է։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ աշխատանքը կատարվել է որպես փորձ Եվրամիության կողմից, բայց Դուք էլ, ես էլ տեսնում ենք, թե ինչքան պրոբլեմներ է դա պարունակում, և ինչքան խորը ու մտածված պետք է քննարկել։ Ի դեպ, ոչ մեկը չի ժխտում, որ դա պետք է խորը քննարկել։ Բայց պատրաստ լինելու մասին այս պահի դրությամբ, այս ելակետային պայմաններում իհարկե խոսք չի կարող լինել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ խոսել ենք ռեստորանների սեփականատերերի, աշխատակիցների բողոքի ակցիայի, իրեն բերման ենթարկելու, երկրում ստեղծված իրավիճակի, ատելության մթնոլորտի և այլ հարցերի շուրջ:
Սյունիքում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 59 դեպք է գրանցվել. 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր նույնիսկ վարչապետը փաստեց, որ վիճակը շատ ավելի ծանր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հայտարարությանը հետևեցին առողջապահության նախարարի արտակարգ միջոցառումները՝ շուլուխները։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:
Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։
Որպես Բաքվի փախստական ընդգրկված եմ ՀՀ Կառավարության N 1666-Ն (21.11.2019թ) «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ». այս փուլի 112 ընտանիքներից մեկն եմ: Ուրախությունս կարճ տևեց. օրեր առաջ Միգրացիոն ծառայությունից ստացա իմ հարցի մերժումը (կից ներկայացնում եմ): Պատճառաբանությունն այն է, որ ես ամեն տարի 183 օր և ավել չեմ բնակվել Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.
Լիտվայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնել ԱԳՆ-ի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ վերականգնեն օդային հաղորդակցությունը Նորվեգիայի հետ:
Տավուշի մարզում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք. 168.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 61-ն է: