«Նախորդ ժամանակաշրջանում 10% նվազագույն եկամտաբերութամբ աշխատել են ֆոնդերը: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտնելու համակարգ և իր անհատական հաշիվները ստուգելու»,- ասաց Ա.Ասատրյան:
Նոյեմբերի 1-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել իսպանական Globaltec ընկերության ղեկավարների հետ:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Վիսկոնսին նահանգում արտահերթ ընտրություններին մասնակցած և իր մրցակից Հիլարի Քլինթոնին ընտրած մարդկանց փոխել միտքը և նրա ձայներն իրեն տալ, գրում է TASS-ը։
Ավստրալիայում թույլատրվել է մարիխուանայի արտադրությունն ու կանեփի աճեցումը բժշկական կարիքները հոգալու նպատակով, հայտնում է ТАСС-ը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջակողմյան 3-րդ և 4-րդ կողերի կոտրվածք, աջ այտային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Աշոտ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է կամրջից ընկնելու հետևանքով:
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են, վկայում են աճուրդի արդյունքները։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով, Նարեկ Սարգսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:
Ոստիկանը հայտնեց, որ ընդհանուր հայհոյանքներ էր տալիս ամբաստանյալը, եւ երբ մեքենայից դուրս է եկել, ու իրենց են մոտեցել նաեւ տուժողն ու մյուս ընկերը, ոստիկանն ասաց, թե անակնկալի եկան, քանի որ նա փորձեց էլեկտրաշոկը միացնել, հարվածել տուժողին։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում Թուրքիայի աչտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ից 4-ը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով սկսված հետաքննությունների շրջանակում գերմանական կողմն արտահանձնում չի կատարի: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կան զինվորական ծառայության տեսակներ, որտեղ կանայք առանձին դեպքերում ցուցաբերում են ավելի բարձր արդյունքներ, քան տղամարդիկ։ ՊՆ կենտրոնական ապարատում նույնպես բավականին մեծ թվով կանայք կան։ Խնդիրն այն չէ, որ այսօր մեր զինված ուժերն այնքան վատ վիճակում են, որ տղամարդիկ չեն կարողանում իրենց երկրի սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել, եւ մենք փորձում ենք խնդիրը լուծել կանանց պարտադիր զինծառայաթյան ներգրավելով։
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «փայլուն» նախաձեռնությունը` 18 հազար դրամ գործազրկության նպաստի վերացումը, որ այդ գումարով իբր գործազուրկները կուսուցանվեն և կապահովվեն աշխատանքով, ի՞նչ արդյունք կա, քանի՞ մարդ է անցել այդ ուսուցողական ծրագրերը և տեղավորվել աշխատանքի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորի դի, որոնք արգելափակվել էին հողի տակ՝ Չինաստանի Չունցին քաղաքի ածխի հանքահորի պայթյունից հետո, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Ալ-Բաղդադին դեռևս գտնվում է Մոսուլի տարածքում, հայտնում է Independent պարբերականը։
Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը Իրաքի հետ, որը ծագել էր՝ կապված թուրք զինվորական խորհրդատուների՝ իրաքյան «Բաշիկա» բազայում գտնվելու հետ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Սոցիալական նպաստների համար նախատեսվում է 13 մլրդ 958.5 մլն դրամի չափով ծախս, որն այս տարվա համեմատ պակաս է 150 մլն դրամով` պայմանավորված նպաստ ստացողների թվաքանակի և նպաստի միջին ամսական չափի փոփոխությամբ:
Իշխանության ավելի ցածր օղակների վերաբերյալ կադրային որոշումները նույնպես որեւէ ձեւով չեն մեկնաբանվում:
«Առավոտ» թերթի թղթակիցը Առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետեւել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում՝ վարչապետն ասել էր, թե Երեւանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ադրբեջանցիների կողմից հայկական կողմի զինվորներին խոշտանգելու վերաբերյալ նոր փաստեր է հավաքել և ներկայացրել միջազգային կառույցներ։
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադին հայտարարել է, որ իրաքյան կողմը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է դրան: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Իբադին հայտարարել է հեռուստատեսությամբ:
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին լքել քաղաքն ու ուղևորվել Սիրիա, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Քրդական աշխատավորական կուսակցության հետ որեւէ առնչություն ունենալու կասկածներով Թուրքիայում սկսված բռնամիջոցների առաջին թիրախ են դառնում կրթական համակարգում աշխատող անձինք։ Այստեղ հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 12 հազար մանկավարժ։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով վերջինիս բնակավայրում` նոյեմբերի 1-ի երեկոյան, կայացել է հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։
Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ շատ լավ տրամադրություն ունի․ «Ես լավ իրավիճակում եմ գտնվում»:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը: