
ԴԱԻՇ-ի առաջնորդները կոչ են արել զինյալներին լքել Մոսուլն ու ուղևորվել Սիրիա

ԴԱԻՇ-ի ղեկավարությունը կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին լքել քաղաքն ու ուղևորվել Սիրիա, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
«ԴԱԻՇ-ի առաջնորդները, համաձայն քաղաքից ստացվող տեղեկությունների, հրամայել են բոլոր զինյալներին լքել Տիգրիս գետի արևմտյան և արևելյան ափերը (հոսում է Մոսուլի միջով) և շարժվել դեպի Սիրիա: Մոսուլի բնակիչները 2 տարում առաջին անգամ իրենց սկսել են ազատ զգալ»,- հեռուստաալիքը մեջբերում է Նայվանա նահանգում աղբյուրի խոսքերը:
Աղբյուրի խոսքով՝ Իրաքի կառավարական ուժերի հաջողությունները Մոսուլի արևելյան հատվածում, մասնավորապես հեռուստաընկերության շենքի գրավումը, «ընկճել են ահաբեկիչների մարտական ոգին»: