«Քլինթոնի ընտրողներին խիղճը կարող է տանջել». Թրամփ
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Վիսկոնսին նահանգում արտահերթ ընտրություններին մասնակցած և իր մրցակից Հիլարի Քլինթոնին ընտրած մարդկանց փոխել միտքը և նրա ձայներն իրեն տալ, գրում է TASS-ը։
Նման կոչով Թրամփը հանդես է եկել նոյեմբերի 1-ին՝ Վիսկոնսին նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Թրամփի խոսքով՝ Քլինթոնի օգտին քվեարկածների խիղճը կարող է տանջել։ Նրանք կարող են «խղճի խայթ զգալ»։
Նման ընտրողներին նա խորհուրդ է տվել արտահերթ ևս մեկ անգամ քվեարկել, եթե «մտածում են, թե սխալ են գործել»։
Վիսկոնսինում, ինչպես նաև Միչիգան, Մինեսոտա, Փենսիլվանիա նահանգներում ընտրազանգվածին թույլատրվում է արտահերթ քվեարկության ժամանակ իր կարծիքը երեք անգամ փոխել։