
Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ինչո՞ւ են Հայաստանում փոխվում կառավարությունները՝ մենք երբեք մինչեւ վերջ չենք հասկանա: Սկսած Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի հրաժարականից՝ եւ վերջացրած՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, հասարակությունը հոդաբաշխ պատասխան չունի՝ ինչո՞ւ: Ժողովրդական, լրագրողական կամ բամբասանքային մակարդակով վարկածները շատ են, սակայն պաշտոնական բացատրությունները՝ չափազանց ժլատ: Վերցնենք թեկուզ վերջին փոփոխությունը:
Իշխանության ավելի ցածր օղակների վերաբերյալ կադրային որոշումները նույնպես որեւէ ձեւով չեն մեկնաբանվում:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, եւ դարձյալ չասվեց՝ արդյոք նա խախտումնե՞ր է թույլ տվել, հարկե՞րն էր սխալ հավաքում, թե՞ չէր տեղավորվում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: