
Ավստրալիայում բժշկական նպատակներով օրինականացրել են մարիխուանան

Ավստրալիայում թույլատրվել է մարիխուանայի արտադրությունն ու կանեփի աճեցումը բժշկական կարիքները հոգալու նպատակով, հայտնում է ТАСС-ը։
Օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության էին արժանացել դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա սկզբին և ուժի մեջ մտել այս շաբաթ։
Նորացված օրենքը թույլատրում է մայրցամաքում հիվանդների բուժման նպատակով կանեփի աճեցումը։
Ինչպես հայտնել է Ավստրալիայի առողջապահության նախարար Սյուզան Լին, ներկայումս մարիխուանան ներառվել է «նյութ, որը ենթակա է հսկողության» ցուցակում։
Այլ կերպ ասած՝ առողջ ավստրալացիների համար մարիխուանան մնում է արգելված թմրանյութ, որի օգտագործումը պատժվում է օրենքով։