
«Ես լավ իրավիճակում եմ գտնվում». Արմեն Ալավերդյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես վաղօրոք գրել էինք, երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ շատ լավ տրամադրություն ունի․
«Ես լավ իրավիճակում եմ գտնվում: Կարծում եմ՝ 25 տարի լարված աշխատելուց հետո դա զարմանալի չէ: Ես վերջապես հանգստանում եմ»: Ալավերդյանը հարկային համակարգի հիմնադիրներից է: Նրա հեռացումը լրագրողների սրտով չէ, քանի որ Ալավերդյանը հարկայինի «ամենախոսացող» պաշտոնյաներից էր և, սովորաբար, պարզաբանում էր հարկային օրենքներն ու կանոնակարգերը: Ալավերդյանին փոխարինելու է ՊԵԿ նախագահի խորհրդական Կարեն Բրուտյանը, որն ավելի վաղ ֆինանսների նախարարության ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետն էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։