Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ: Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը:
Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց:
Ամենամեծ նվազումն արձանագրվել է ՏՏ արտադրության և առևտրի հատվածում՝ 3.2 և 3.9 տոկոսով: Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների ծավալը նվազել է 8.3 տոկոսով: Աճ է արձանագրվել միայն ՏՏ ոլորտում մատուցված ծառայությունների ծավալների դեպքում:
Տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են։
Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով: Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել և դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով:
Մեր հարցմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է նման իդեա-ֆիքսի իրականացումը մեզանում, մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ «Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև երկպալատ խորհրդարան ունենում են այն երկրները, որոնք ֆեդերալ կառուցվածք ունեն, և ապա` դրա համար անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե: Թեև «Միասնական Արմենիայի» անդամները ճշտել են, որ հանրաքվե պետք չէ՝ բավական է Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ»:
Կատուն ամեն օր գալիս է իր հանգուցյալ տիրուհու երեխաների մոտ, որին Քանդարի էին կոչում: Նրան կերակրում են, իսկ հետո նա վերադառնում է թաղման վայր: Այսպես շարունակվում է արդեն մեկ տարի:
@POTUS (“President of the United States”) հաշիվը կանցնի ԱՄՆ-ի 45-րդ նախագահի օգտագործմանը, որը կդառնա կա՛մ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, կա՛մ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Իրերը պատրաստված են տիտանի նիտրիդից՝ ամուր նյութից, որը կարող է դիմանալ բարձր ջերմաստիճանների ներգործությանը եւ կոռոզիայի ենթակա չէ: Ընտրության համար առաջարկվում է մի քանի գույն՝ սեւ, կարմիր, կապույտ, նարնջագույն, դեղին եւ կանաչ:
Հոլովակն ստացվել է այն նկարահանումների մոնտաժմամբ, որոնք SDO (Solar Dynamics Observatory) կայանի կողմից արվել են 2016 թվականի հոկտեմբերի 30-ին Հյուսիսային Ամերիկայի արեւելյան ժամանակով ժամը 15:56-ի եւ 16:56-ի միջեւ:
Նոր դիսփլեյը կտեղադրեն iPhone 8 Plus մոդելի վրա, բայց բացառված չէ, որ նաեւ սմարթֆոնի բազային տարբերակը հանդերձեն OLED-դիսփլեյով: Այս պահին Միացյալ Նահանգների արտադրողի հեռախոսներն ունեն LTPS-պանելներ:
Պորտուգալական Correrio Da Manha-ն հաղորդել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և իր նոր ընկերուհի Դեզիրե Կորդերոն բաժանվել են: Ի դեպ, զույգը խաղաղ ճանապարհով չի բաժանվել. «Ռեալի» աստղ Ռոնալդուի և «Միսս Իսպանիայի» միջև լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ Կրիշտիանուն կարծում էր, որ Դեզիրեն իրեն պարզապես օգտագործել է:
Ձկներն ինքնին բավականին արտասովոր մարդիկ են, դրա համար էլ Կենդանակերպի այս նշանի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտեն բավականին սահմանափակ քանակությամբ մարդիկ:
Մեր ափերին երևացող գծերն առաջանում են դեռ մայրիկի փորիկում գտնվելու ընթացքում, և յուրաքանչյուր անձի դեպքում առանձնահատուկ են։ Խիրոմանտիան հնարավորություն է տալիս կարդալ այդ գծերը և բացահայտել մարդու բնավորության գծերը, հատկությունները, նույնիսկ՝ անցյալն ու ներկան։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ մարդու անձնային հատկանիշները կարող են բացահայտվել նաև ձեռքի ափի ձևի միջոցով։ Գոյություն ունի ձեռքի ափի 4 տեսակ, որոնք խոսում են 4 տեսակ անձի մասին։
Եթե յոդի անբավարարությունը փոքր է, անհրաժեշտ է միայն փոխել սննդակարգը։ Շատ կարտոֆիլ, լոռամիրգ, սալորաչիր, ծովախեցգետին և ձուկ կերեք։ Կօգնեն նաև կաթնամթերքը, խաշած ձուն, յոգուրտը, չեդեր պանիրը և բանանը։ Յոդի ևս մեկ աղբյուր է ելակը։
Նոր կառավարությունը բերել է գազի գնի նվազեցման հույս, ինչը հերիք է կրկին Ռուսաստանի հանդեպ սիրով լցվելու համար։ Հենց դա էլ մենք տեսնում ենք ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի վարքագծում։
Սովորական մթերքում, ինչպիսիք են բրինձը, կարտոֆիլը և հացը, որոնք պատրաստվել են 120-ից բարձր ջերմաստիճանում, կարող են պարունակվել այնպիսի վտանգավոր միացություններ, ինչպիսիք են կապարը, կադմիումը, դիօքսինը։
Գերմանացի հասարակականքաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից եւ պլանշետներից, կրկնակի ավելի հաճախ են տառապում քնի խանգարումից, քան այն երեխաները, որոնք գաջեթներից օգտվելու հնարավորություն չունեն:
«Սեւերոստալ»-ի բաժնետոմսերի գինը վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 18 տոկոսով այն դեպքում, երբ «Նորնիկել»-ի արժեթղթերն էժանացել են 3 տոկոսով:
Թռիչքը տեւել է ընդամենը 47 վայրկյան: Էնն Ռենդալն արդեն 10 հազար անգամ օգտվել է Loganair-ի ծառայություններից՝ թռչելով Օրքնեյյան կղզիներ, արշիպելագ, որը ներառում է ավելի քան 70 կղզի, որոնցից 20-ը բնակելի են եւ գտնվում են Շոտլանդիայի հյուսիսային վերջավորությունից 16 կիլոմետր հեռավորության վրա: Նա այցելում էր արշիպելագի տարբեր համայնքներ՝ քննարկելու ֆինանսական հարցեր:
Daily Mail-ը ճշտում է, որ նավապետ Դուլի Էլիսը սիրեցյալին խնդրել է իր հետ ամուսնանալ Մելբուռն-Լոս Անջելես չվերթի ընթացքում: Բարձրաձայն կապով ճանապարհորդներին ստանդարտ դիմելուց հետո օդաչուն ասել է, որ այս անգամ «հատուկ ուղեւոր» է գտնվում ինքնաթիռում:
Raffaello-ն իտալական Ferrero SpA ընկերության կողմից արտադրվող հրուշակեղեն է:
Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատություններ, բարեսիրական և օգնության միություններ, երեք հայկական թերթ, որոնք դժվար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում։
Ադրբեջանի քաղաքացիները նախընտրում են իրենց գումարները պահել տանը, քան բանկերում:
Ամերիկա-թուրքական և թուրք-իրաքյան հարաբերություններում այսպիսի վայրիվերումների համատեքստում Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պլանավորած հանդիպումը կատարյալ առիթ էր մասնակցություն ունենալու Մոսուլի թատերաբեմի հակոտնյա Հալեպի ռուսական ռազմական գործողություններին՝ այդ կերպ ուղղակիորեն հարվածելով ու սպառնալով Վաշինգտոնի ու Բաղդադի շահերին:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում իր կողմից բանկերին վաճառված դոլարի չափը:
«Ես համարում եմ, որ քաղաքականություն մտնելը նաև կաշկանդող է. հիմա ես ազատ եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել, իսկ եթե դառնում եմ քաղաքական գործիչ, դառնում եմ թիմակից, որոշակի կուսակցական կարգապահություն եմ պահում: Պատգամավոր լինելը գործիք է: Մենք դեռ նման քննարկումներ չենք էլ սկսել»:
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տանն Կիլիկո կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունին: