Պրոֆեսիոնալ ռինգում դեբյուտային մենամարտում բրիտանացի Կուբա Մոչիկը նոկաուտի է ենթարկվել 3-րդ ռաունդում: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց:
Նոյեմբերի 29-ին, ժամը 21.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ թիմն աղետալի հանդիպում անցկացրեց Իսպանիայի առաջնության վերջին տուրում:
Միջին ամսական անվանական սպառողական ծախսերը տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 42 հազար 867 ՀՀ դրամ: 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, ցուցանիշն աճել է 5.1%-ով: Ծախսերի մեջ առավելապես ավելացել են ծառայությունների (10.7%-ով), ոչ պարենային ապրանքների (8.5%-ով) մասնաբաժինները:
Այսօր Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է Space խմբի առաջատար Դիդյե Մարուանին և իրավաբան Իգոր Տրունովին։
«Թալիշի կողմից երեք շարասյունով մեքենաները իջնում էին, ու հենց դա մտածելու տեղիք տվեց։ Մտածում էի, թե ինչի են բոլորը իջնում այսքան շուտ ժամի։ Կատակով տղաներին ասացի՝ տղերք վեր կացի ժամ է, արթնացեք։ Ու հենց այդ խոսքիս վրա առաջին արկը ընկավ։ Այդ ձայնը լսելուն պես, մենք նետվեցինք խրամատների մեջ։ Հետո արդեն սկսվեց ինտենսիվ հրետակոծություն գյուղի ուղղությամբ»։
Ֆրանսիացի սոցիալիստ սենատոր Ֆիլիպ Կալտենբախը ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ միասին այցելել է Դեսինում գտնվող Հայկական հիշողության ազգային կենտրոն:
«Երբ իմ ուսանող ընկեր Խորխեն իմացավ, որ պետք է Սմոլնիում նկարեմ Ֆիդել Կաստրոյի այցն ու ընդունելությունը, խնդրեց, որ իր և ուսանող ընկերների դիմում-խնդրանքը փոխանցեմ իրենց երկրի ղեկավարին»:
«Վեսթ Հեմի» հետ կիրակնօրյա խաղում «Յուրահատուկը» 2-րդ անգամ մրցաշրջանում հեռացվեց դաշտից Պոլ Պոգբայի՝ սիմուլյացիայի համար ցույց տրված դեղին քարտի պատճառով: Ինչպես նկատել է ESPN-ի լրագրող Ռիչարդ Մարտինը, ուղիղ այդքան Մոուրինիոն հաղթել է «Օլդ Թրաֆֆորդում»:
ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը:
«Ուշադրություն դարձրեք Դոնալդ Թրամփի անհատական որակների վրա՝ մարդկանց վախեցնելու նրա հատկությունը, ագահությունը, ինքնացուցադրումը ու երրորդ դասարանցուն համապատասխան՝ թատերական կեցվածքը»։
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը երկկողմ հանդիպում են անցկացնում Մինսկում:
«Նախագահն էլ ասաց, որ անելիքներ շատ կան, հատկապես` ժողովրդի մեջ աղքատության աստիճանը նվազեցնելու առումով, և բավականին լուրջ անելիքներ ունենք սոցիալական վիճակի բարելավման առումով: Եվ մենք պետք է անենք ավելին` իրոք առաջանցիկ աճ ունենալու համար»:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Գեղարքունիքի մարզպետարանում այսօր ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ:
Արցախյան ազատամարտի մասնակից Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի շատ անդամների չվիճակվեց տեսնել հաղթանակը, չնայած նաեւ նրանց ջանքերով ձեռք բերվեց արժանապատիվ խաղաղությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտան Պոլ Պոգբան արտահայտվել է «Վեսթ Հեմի» հետ խաղից հետո (1:1): Մանկունյանցիներն Անգլիայի առաջնությունում 4-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղացին սեփական հարկի տակ:
Ցուրտ տարիներին հոսանք չունեինք: Սոսն, ասես, ծանր հրետանի լիներ. որոշեց գնալ «Արմէներգո»՝ լույսի հետ կապված խնդիրները լուծելու: Վերադարձավ և ասաց. «Անհրաժեշտ է զանգահարել Էլեկտրոցյանին, և նա կմիացնի անհրաժեշտ մարդուն»: Մենք էլ մտածում ենք, թե ինչ տարօրինակ ազգանուն է, ո՞վ է Էլեկտրոցյանը: Զանգում ենք նշված համարով ու խնդրում Էլեկտրոցյանին, ասում են՝ նման մարդ չկա: Հետո հասկացա, որ պետք էր էլեկտրոցանց զանգահարել… Նվիրված էր հայ հողին, ջրին: Համոզված կասեմ, որ Սոսի հետ մահացավ խիղճը: Նա ազգի խիղճն էր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին եւ 29-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
«Էդ ի՞նչ աբսուրդ է: Աբսուրդի դաշտից էլի նորից թազա տեղեկություններ են ի հայտ եկել: Էն ամենավերջին անեկդոտն էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործը հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի հետ:
«Մեզ համար ավելի կարևոր է, որ քիչ կենտրոնանք մինչև 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունների վրա: Կարծում եմ` առավել ճիշտ կլինի, որ երեխաները խաղան մինչև 20 տարեկանների առաջնությունում»:
«Էնոտեկա» գինու սրահում այսօր Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան» և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» թարգմանական գրքերի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Կառա Չոբանյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր:
Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն տրամադրված է ձեռք բերել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ինչպես հաղորդում է RTL-ը, փարիզյան ակումբի կողմից բանակցությունները վարում է մարզական տնօրեն, «կապտանռնագույնների» նախկին հարձակվող Պարտիկ Կլյուվերտը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դիտարկում է երկու ընկերությունների բաժանվելու տարբերակը:
Հազն աշնան և ձմռան սեզոնին ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրն է: Այրած շաքարը նրբորեն հանգստացնում է լորձաթաղանթի բորբոքումը, այն նաև օգտագործվում է երեխաների կոկորդի ցավը հանգստացնելու համար: Կարող եք շաքարային կոնֆետներ պատրաստել, սակայն ձեզ ենք առաջարկում մեկ այլ՝ ավելի համեղ տարբերակ: Իհարկե, ուժեղ հազի դեպքում լավ կլինի դիմել բժշկի, սակայն հազի սկզբնական շրջանում առաջարկում ենք օգտագործել մի հրաշալի միջոց, որը կհանգստացնի հազն ու կոկորդի բորբոքումը:
«Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում բնակվող մի հայկական ընտանիքի պատմությունը: Ֆիլմը նկարահանված է Կապրեալյանի տան պատշգամբից և ցույց է տալիս քաղաքացիական պատերազմի դառնությունները: Զուգահեռներ են տարվել Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի ներկա տառապանքների միջև: