«Պոնչոյի» նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չբացակայելու մասին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Պոնչո» անունով հայտնի, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել անցյալ տարվա օգոստոսի 24-ի երեկոյան ժամը 20:20-ի սահմաններում, Տիգրան Մեծի շենքերից մեկի բակում տեղի ունեցածի հետ կապված։ Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սիրված հումորիստի գործով երեկ տեղի ունեցավ թվով 7-րդ նիստը։

Ըստ մեղադրական եզրակացության. «Չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիաթյունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանն ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ.Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճաոել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»։

Ապա Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու զանգահարել է ոստիկանություն։ «Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ.Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին»,- ասված էր մեղադրական եզրակացության մեջ։

Երեկ դատարան էին ներկայացել չորս վկաներ՝ երկու ոստիկան, տաքսու վարորդը եւ տուժողի որդին, որոնք դատավորի հարցին, թե կցանկանա՞ն, արդյոք, իրենց վկայության ժամանակ օգտվել փաստաբանի ներկայությունից, հրաժարվեցին։ Ոստիկան Արմեն Սահակյանը հայտնեց, որ ամբաստանյալ դերասանին ճանաչում է դեպքի առնչությամբ։ Օպերատիվ-կառավարման կենտրոնից ստացել  է տեղեկություն, Կարեն Զաքարյանի հետ գնացել են վիճաբանության վայր, որտեղ նկատել են մի քանի մարդու։ Նրանք էլ մատնանշել են մայթեզրին կանգնած տաքսի մեքենան, որտեղ նստած քաղաքացին ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, էլեկտրաշոկը ձեռքին։ Ի դեպ, տուժողի մարմնի վրա վնասվածք չէր տեսել։

Տաքսի մեքենային սկզբում մոտեցել է ինքը, հարցրել, թե ո՞վ է զանգել 1-02։ Վահագն Սիմոնյանն ասել է, թե ինքը չի զանգել, իսկ երբ վերցրել է Վահագնի հեռախոսը, տեսել է, որ զանգը նրա հեռախոսից է եղել։

«Վնասազերծել ենք, բերել բաժին»,–ասաց ոստիկանը։

Պատասխանելով դատախազի հարցերին, վկան հիշեց նաեւ, որ տուժողի հետ նկատել է մի քաղաքացու, որը սպիտակ վերնաշապիկով էր, արնաշաղախ, ասել է, որ Վահագնի ընկերն է, փաստաբան, եւ երբ Վահագնը ընկել է, վնասվածք է ստացել, արյունը Վահագնինն է, փորձել է իրավիճակը հարթեցնել։ Ի դեպ, այս ոստիկանն ասաց, թե տաքսու վարորդին, թե ամբաստանյալին, ընկերոջը, տուժողին տարել են բաժին։

Ոստիկանը հայտնեց, որ ընդհանուր հայհոյանքներ էր տալիս ամբաստանյալը, եւ երբ մեքենայից դուրս է եկել, ու իրենց են մոտեցել նաեւ տուժողն ու մյուս ընկերը, ոստիկանն ասաց, թե անակնկալի եկան, քանի որ նա փորձեց էլեկտրաշոկը միացնել, հարվածել տուժողին։

Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին էլ՝ ամբաստանյալն ասա՞ց, որ իրեն են խփել, ծեծել, պատասխանեց, թե նա միայն հայհոյում էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս