Բաժիններ՝

Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Globaltec ընկերության ղեկավարներին

Նոյեմբերի 1-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել իսպանական Globaltec ընկերության ղեկավարների հետ:

Globaltec-ի նախագահ Խավիեր Վալերո Արտոլան ներկայացրել է ընկերության գործունեությունը, նշել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում իրականացվող աշխատանքների մասին:

Գոհունակություն հայտնելով դրանց կատարման ընթացքից` Խավիեր Վալերո Արտոլան պատրաստակամություն է հայտնել Globaltec-ի մասնակցությամբ ներգարվվել ներդրումային նոր ծրագրերի իրականացման գործում: Globaltec-ի նախագահը նշել է, որ Հայաստանում, գյուղատնտեսությունից զատ, հետաքրքրված են այլ որոտներում ևս ֆինանսներ ներգրավել արդյունավետ ծրագրերի կյանքի կոչման համար:

Globaltec-ի փոխնախագահ Մանուել Վալդեսը նշել է, որ իսպանական այլ ընկերություններ ևս, իրենց օրինակով, հետաքրքրված են Հայաստանի տնտեսությունում ներդրումների իրականացմամբ:

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Globaltec-ի ղեկավարներին Հայաստանում իրականացվող աշխատանքների համար, նշել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որպես ներդրումային ծրագրերի իրականացման պատասխանատու գերատեսչություն, բաց է համագործակցության յուրաքանչյուր նախաձեռնության համար և պատրաստակամ անելու հնարավորը` դրանց հաջող իրականացման համար:

Գոհունակություն հայտնելով, որ իսպանական ընկերությունը մեր երկրում ցանկանում է շարունակել ներդրումային գործունեությունը, նախարարը հյուրերին ներկայացրել է մի շարք ոլորտներում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, որոնց առավել հանգամանալից ծանոթանալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս