Չէր հասցրել Ամերիկան հրապարակել իր ընտրությունների առաջին արդյունքները, երբ ամբողջ աշխարհի քաղաքագետները միահամուռ սկսեցին գուշակել, թե ինչպես Դոնալդ Թրամփ անձնավորությունը կազդի պատմության ընթացքի վրա:
Լիոնել Մեսսին որոշում է կայացրել 2018թ. ամռանը «Բարսելոնայից» հեռանալու մասին: Ինչպես պնդում է Маrca-ն, արգենտինացին ցանկանում է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը մարզում է Պեպ Գվարդիոլան:
«Դա նույնն է թե ԱՄՆ-ի սահմանը տեղափոխվեր Բելգիա: Օդանավակայանի մի մասն, այս կերպ, կլինի ամերիկյան տարածք»,- ասել է օդային նավահանգստի ներկայացուցիչ Ֆլորենս Մյուլսը:
«Բաքուն ազդանշաններ է տալիս Մոսկվային այն մասին, որ պատրաստ է դիտարկել եվրասիական ինտեգրացիայի հարցը միայն նախապես Ղարաբաղի շուրջ հստակության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրանջատումների մասին:
Les Echos թերթի եւ Statista ծառայության կողմից համատեղ կազմված վարկանիշի համաձայն՝ ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակի պակաս է ստանում նրանից եւ վարկանիշում զբաղեցնում է իններորդ տեղը: Ինչպես հետեւում է հետազոտությունից, ՌԴ նախագահի աշխատավարձը ցածր է «Մեծ ությակի» երկրների ղեկավարների մեծ մասի աշխատավարձից:
Արդեն 4 տարի է` Գյումրու քաղաքապետարանը չի կարող անհրաժեշտ գույքագրում կատարել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը պնդում է, որ քաղաքապետարանի 2007-2008 թթ-ի ընդհանուր արխիվը չկա, շատ գերատեսչություններ փաստաթղթեր են պահանջում, սակայն քաղաքապետարանը չի կարող դրանք տրամադրել:
«Վերահսկիչ պալատն արձանագրում է միայն փաստեր, արձանագրության հիման վրա էլ կազմվում են ընթացիկ հաշվետվությունները»,- 168.am-ին ՎՊ-ի պաշտոնական տեսակետը փոխանցեց պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը` մեկնաբանելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հայտարարությունը, որ ՎՊ-ն թերի ուսումնասիրություն է կատարել:
Թուրքիայում մարդկանց արգելել են որպես հանդիսատես մասնակցել Թուրքիայում գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խմբակցության ամենշաբաթյա նիստին:
Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատվածի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նրանց տեղեկատվությամբ՝ տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ է անցնում: Ենթադրվում է, որ ակնոցը կլինի անհաղորդալար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն:
Հոկտեմբերի 4-ին ձերբակալված եւ Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտ տեղափոխված Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը 11 օր է բանտարկված է առանձին խցում:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի լավագույն ֆուտբոլիստներին, ովքեր ընտրվել են երկրպագուների հարցումների արդյունքում:
«Թեպետ այդքան շրջանավարտ կա, սակայն նրանցից ոչ բոլորն են համապատասխանում շուկայի պահանջներին: Կարելի է ասել կեսն է համապատասխանում: Հետևաբար, մեր հիմնական ջանքերն ուղղված են կրթության ոլորտին: Նոր գործընթաց է սկսվել, համապատասխան դասընթացներ են իրականացվում դպրոցներում, կրթական ծրագրեր են կազմվել միջին մասնագիտական հաստատությունների համար: Դա կոչվում է կարճաժամկետ բակալավրիատ»,-ասաց Հայկ Չոբանյանը` կարևորելով նաև ոչ ֆորմալ, առցանց կրթությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստոնավել է, որ կոռուպցիայի կասկածանքով Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալելու որոշումն իր համար «ըմբռնումից դուրս է»:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է 2.25 տոկոսային կետով, որից 0.75 տոկոսային կետը՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։
Ճանապարհային երթևեկության հետ կապված տույժերի կանոնակարգման ոլորտում նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հանձնարարականները Ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել են սահմանված ժամկետում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նոյեմբերի սկզբին Nike-ի և Մադրիդի «Ռեալի» հետ ստորագրված պայմանագրերը Ռոնալդուին տարեկան 100 մլն դոլար կբերեն:
Մոսկվայի Բասմանյան դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
«Մենք պատրաստվում ենք արտաքսել այն մարդկանց, ովքեր ունեն հանցավոր անցյալ և հանցագործ են: Դա շուրջ 2 միլիոն մարդ է, որոնց թվում են հանցավոր խմբերի անդամներ, թմրանյութի վաճառքով զբաղվողներ: Մենք նրանց կարտաքսենք և կազատվենք նրանցից: Նրանք այստեղ գտնվում են անօրինական: Երբ կկարգավորվի վիճակը սահմանին, մենք կլուծենք այդ ահավոր մարդկանց հետ կապված հարցերը»:
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է հայ ֆուտբոլիստ Նարեկ Բեգլարյանին:
Գյումրիում Վալյա Թաթարյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Տիկին Վալյան պատմում է, որ ընտանիքի 4 անդամն ունեն հաշմանդամության կարգ, աշխատունակ չեն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմլին:
ՀՀ կառավարության առաջիկա նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին՝ ուրբաթ:
Անցած շաբաթ աշխարհը ցնցվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով: Շոկի մեջ հայտնվեցին ինչպես՝ շատ երկրների քաղաքական գործիչներ, այնպես էլ՝ ֆոնդային ու այլ բորսաներ: Թեև Հայաստանն ինտեգրված չէ ոչ բորսաներին, ոչ միջազգային քաղաքականությանը, այդուհանդերձ, զերծ չմնաց շոկից: Մերը, երևի, ավելի շատ մշակութային շոկ էր: Անկախ դրանից, ինչպես կազդեն համաշխարհային փոփոխությունները մեր տարածաշրջանի և Հայաստանի զարգացումների վրա, ինչ սպասել նոր կառավարությունից և նոր ընտրություններից: Այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու Մոսկվայում, քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագիծը:
Լյարդն օրգանիզմի համար ամենակարևոր նշանակություն ունեցող օրգաններից մեկն է, որը մշտապես գտնվում է ակտիվ աշխատանքի վիճակում և փոխազդեցության մեջ է ամբողջ նյութափոխանակության համակարգի հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս օրգանն աշխատում է ամբողջ օրը՝ մաքրելով արյունը, դուրս հանելով շլակները։
«Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք: Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու. ստացվում է` տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու»: