«Չգիտեմ, թե մենք ինչ կանեինք առանց Անտոնիոյի: Մենք ոչ մի գրոշ չունեինք»,-խոստովանել է գյուղի միակ բարի սեփականատեր Մաքսիմինո Սանչեսը:
Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-ին զանգվածի 32-ից-51 համարների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով:
Թուրքիայի Մարդինի շրջանի Քըզըլթեփեի քաղաքապետ Իսմաիլ Ասըն ձերբակալվել է:
«Մեր ընկերներից մեկն ինձ զանգեց, ասաց՝ Արամը գալիս է, պետք է դիմավորել: Ես էլ գնացի դիմավորեցի, սկզբում ուրիշ գումարտակում էր, հետո տեղափոխվեց մեզ մոտ: Միշտ հիշում եմ Արամին, իր ժպիտը… Ընկերասեր էր ու բոլորին հասնող: Ծրագրեր ուներ՝ հատկապես ուսման հետ կապված: Սովորում էր Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում, ուզում էր ավարտել, հետո եւս մի տեղ սովորել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց զինծառայողի ընկերը:
Նոյեմբերի 25-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 74 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար 850 հազար դոլար արժողությամբ խորհրդատվություն վերցնելը անտրամաբանական և ավելորդ, շռայլ ծախս է։
Ի տարբերություն դեմքի և ձեռքերի մաշկին՝ հաճախ մոռանում ենք ոտքերի խնամքի մասին, որի հետևանքով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ոտնաթաթերի ճաքեր, մաշկի չորություն, քոր, սնկային ինֆեկցիաներ և այլն: Անհարմար կոշիկները, սխալ սնունդը և մաշկի խոնավության պակասը կարող են ոտքերի մաշկի խնդիրների պատճառ դառնալ:
Տոմսերը արժենալու են 1 հազար ռուսական ռուբլի, բայց արժեքը բարձրանալու է` կախված ուղեբեռի քաշից:
«Այն երկրները, որոնք հստակ բռնել են անկախության ուղին և շարժվում են, իհարկե, լուրջ չեն վերաբերվում նման հայտարարությանը։ Այն երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ զիջում են իրենց անկախության որոշակի տոկոսը, և՛ մտավախության տեղ ունեն, և՛ լուրջ ընկալելու, և՛ սարսափելու, և՛ ողջունելու, ինչպես մենք տեսանք մեր որոշ գործընկերների կողմից»,- նշեց Ռ. Բաբայանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Հայաստանն ու Լիտվան ձևավորել են խորհրդարանական բարեկամության խումբը:
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Իրանի առաջնության 11րդ տուրում Թեհրանի «Էսթեղլալ»-ը սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Թավրիզի «Գոսթարեշ-Ֆուլադ»-ի հետ:
Խաղավարտին մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշեց, որ Մխիթարյանը լավ խաղաց և իր խաղով հասկացրեց, որ կարող է խաղալ նաև Պրեմիեր լիգայում: Իսկ հայ ֆուտբոլիստն էլ իր խաղը կոչեց նոր սկիզբ:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
«Մենք աջակցելու ենք մեր կողմից: Ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ և իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000 դրամից մինչև 500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել»:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
1920 շահառու ամսական երեք անգամ օգտվում է լողանալու և մեկ անգամ մազերը կտրելու Գյումրու սոցիալական բաղնիքի ծառայություններից:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 35-ից-72, Մաշտոցի պող. 25-ից-27Ա, Փարպեցի փող. 1-ից-14, Թումանյան փող. 35/1, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող. 75-ից-107, Մայիսյան փող. 33, Սարյան փող. 6-ից-41 համարների ջրամատակարարումը:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Շատ հաճախ 40 տարեկան հասակում շատերն առերեսվում են այնպիսի նախանշանների, ինչպիսիք են հոգնածությունը, հաճախակի գլխացավերն ու շնչահեղձությունը: Ոմանց նաև անհանգստացնում են բարձր ճնշումն ու սրտի շրջանում ցավի զգացողությունը: Այս բոլոր նախանշանները խոլեստերինի բարձր մակարդակի նշան են:
«Մինչ այժմ թվայնացվել են միայն վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունները, բայց մենք ունենք բավական մեծ արխիվ` 100 հազարի հասնող, որը թվայնացման կարիք ունի: Թվայնացման նպատակն է նախ այդ արխիվի պահպանումը, ինչպես նաև դրա հասանելիության բարձրացումը»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ
Ստեփանակերտի ծննդատանն այսօր առավոտյան ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված Գեղամ Մկրտչյանի բալիկը:
Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում: